Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզից 26 սուբվենցիոն  ծրագրային հայտեր հավանության են արժանացել

Կոտայքի մարզից 26 սուբվենցիոն ծրագրային հայտեր հավանության են արժանացել 17.06.2019

Կոտայքի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կոտայքի մարզպետարանը ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել շուրջ 70 ծրագրային հայտեր ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների միջոցով համաֆինանսավորվելու նպատակով: ՀՀ ՏԿԵՆ ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվել և արդեն հավանության են արժանացել այդ հայտերից 26-ը։ Հաստատված...

Կոտայքի մարզպետը Չարենցավանում  ներկա է գտնվել Կոտայքի  մարզի  երաժշտական,  արվեստի  և  գեղարվեստի  դպրոցների  սաների  9-րդ  փառատոնի ամփոփիչ  գալահամերգին

Կոտայքի մարզպետը Չարենցավանում ներկա է գտնվել Կոտայքի մարզի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների սաների 9-րդ փառատոնի ամփոփիչ գալահամերգին 17.06.2019

Հունիսի 15-ին Չարենցավանի Ա. Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում կայացավ Կոտայքի մարզի երաժշտական, արվեստի և գեղարվեստի դպրոցների մարզային 9-րդ մրցույթ-փառատոնի գալահամերգը, որին ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ու Չարենցավան համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը: Գալահամերգի ընթացքում ելույթ ունեցան փառատոնի լավագույն մասնակիցները, իսկ երաժշտական դպրոցի նախասրահում բացված ցուցահանդեսում ներկայացված էին գեղարվեստի բաժնի սաների աշխատանքները: Փառատոնի շրջանակներում...

Վերանորոգվում են Գետարգելի հիմնական դպրոցի առաջին հարկի հատակն ու սանհանգույցը

Վերանորոգվում են Գետարգելի հիմնական դպրոցի առաջին հարկի հատակն ու սանհանգույցը 17.06.2019

Կոտայքի մարզի Գետարգելի հիմնական դպրոցում հունիսի 1-ից մեկնարկած շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Դա հնարավոր է դարձել դպրոցի կառավարման խորհրդի և Կոտայքի մարզպետի գործուն աջակցության արդյունքում: Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 24.08.2006 թվականի N 1262 -Ն որոշումը՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կողմից կատարվել է մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների ծախսերում վերաբաշխում, ըստ որի 2 000 000 (երկու միլիոն) դրամ հատկացվել է Կոտայքի մարզի Գետարգելի հիմնական...

Ծաղկաձորում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական մարզական փառատոնը

Ծաղկաձորում անցկացվել է հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական մարզական փառատոնը 14.06.2019

Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն (ՀԱՊԿ) հունիսի 11-13-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կազմակերպել էր հաշմանդամություն ունեցող անձանց հանրապետական 17-րդ մարզական փառատոնը: Փառատոնին մասնակցել են հաշմանդամություն ունեցող անձինք` հանրապետության տարբեր մարզերից, ովքեր չափեցին իրենց ուժերը անվասայլակներով բասկետբոլ, սեղանի թենիս, ծանրամարտ, բազկամարտ, շախմատ, լող մարզաձևերում: Ծաղկաձորի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության...

Գառնիում տեղի կունենա «Գառնի»  եռալեզու գրքի շնորհանդեսը

Գառնիում տեղի կունենա «Գառնի» եռալեզու գրքի շնորհանդեսը 14.06.2019

Գառնիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ հունիսի 17-ին, ժամը 18:00-ին Գառնիի Գեղարվեստի դպրոցում տեղի կունենա Արմենուհի Մկրտչյանի «Գառնի» եռալեզու գրքի շնորհանդեսը: Կոնֆերանսը կազմակերպվել է Գառնիի համայնքապետարանի և Շվեյցարիայի դեսպանատան հետ համատեղ: Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել գրքի շնորհանդեսին:  

Վերին Պտղնիի համայնքապետարանը  հայտարարում է հողամասի աճուրդի մասին

Վերին Պտղնիի համայնքապետարանը հայտարարում է հողամասի աճուրդի մասին 14.06.2019

Կոտայքի մարզի Վերին Պտղնիի համայնքապետարանը հայտարարում է աճուրդ, որը տեղի կունենա 2019 թվականի հուլիսի 4-ին ժամը 12:00-ին Վերին Պտղնիի համայնքապետարանում` ՀՀ Կոտայքի մարզ, Վերին Պտղնի համայնք, 2-րդ փողոց, թիվ 48 հասցեում: Աճուրդի առարկա է հանդիսանում Լոտ 1- Վերին Պտղնի համայնքում գտնվող, 07-062-0022-0004 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության 0.01936 հա մակերեսով հողամասը` 29 040 ՀՀ դրամ մեկնարկային գնով: Հողատեսքը սերվիտուտով...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-26 12:41:38