Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Իրազեկում է Գեղարդի համայնքապետարանը

Իրազեկում է Գեղարդի համայնքապետարանը 25.06.2019

Գեղարդի համայնքապետարանը տեղեկացնում է, որ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքում սեփականատերերի տարածքում չոր խոտածածկի հրկիզման արդյունքում հրդեհը կարող է տարածվել և վնաս պատճառել հարակից այգիներին և շինություններին: Նմանատիպ դեպքերից խուսափելու համար համայնքապետարանը Գեղարդ համայնքի բնակիչներին հորդորում է ուշադիր լինել և վերահսկել իրենց կողմից կատարված հրկիզումները  և կանխել դրանց տարածումը:  

Հունիսի 22-ը  Կոտայքի մարզի Սոլակ համայնքի մշակույթի տանը ռեկորդների գրանցման և գերազանցման օր էր

Հունիսի 22-ը Կոտայքի մարզի Սոլակ համայնքի մշակույթի տանը ռեկորդների գրանցման և գերազանցման օր էր 24.06.2019

Հունիսի 22-ին Կոտայքի մարզի Սոլակ և Հրազդան համայնքների 4 պատանիների ռեկորդները գնահատելու եւ համապատասխանաբար գրանցելու համար Սոլակ էին եկել «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը, ասոցիացիայի կողմից կազմավորված հանձնաժողովի անդամներ:Միջոցառմանը ներկա էին Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մասնագետները, Սոլակ համայնքի ղեկավար Էդգար Խաչատրյանը: Միջոցառումը կազմակերպվել էր Կոտայքի մարզի «Պատանի երկրապահ»...

Տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը

Տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը 24.06.2019

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունիսի 23 -ի ժամը 24.00-ից մինչև հունիսի 25-ի ժամը 12.00-ը դադարեցվում է Աբովյան 3, 4, 5, 7 միկրոշրջանների, Հատիսի փողոցի (իր նրբանցքներով), Հանրակացարանային թաղամասի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Եվս մեկ անգամ հիշեցնում ենք ձեզ...

Կայացել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման» վարկային ծրագրի վերաբերյալ հերթական քննարկումը

Կայացել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման» վարկային ծրագրի վերաբերյալ հերթական քննարկումը 24.06.2019

Օրերս Հրազդանի համայնքապետարանում տեղի է ունեցել «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման» վարկային ծրագրի նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ քննարկում, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչները, «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ի տնօրեն Սերգեյ Համբարձումյանը, «Տրանսնախագիծ» ՍՊԸ – ի փորձագետ Ա.Մինասյանը, Կոտայքի մարզպետարանի...

Gastronomic Camp Armenia ծրագիրը հաջողությամբ ավարտել է Կոտայքի մարզում

Gastronomic Camp Armenia ծրագիրը հաջողությամբ ավարտել է Կոտայքի մարզում 24.06.2019

Ավարտել է օրեր առաջ Կոտայքի մարզում մեկնարկած Gastronomic Camp Armenia ծրագիրը: Ծրագրի հյուրերն օրեր առաջ ժամանել են Հայաստան, այցելել Կոտայքի մարզի գյուղեր, ծանոթացել հայկական կերակուրներին, մթերքին եւ ավանդույթներին։ Այս արտագնա միջոցառումն առաջին անգամ է կազմակերպվում Հայաստանում. ծրագրի իրականացման էպիկենտրոն է ընտրվել Կոտայքի մարզը: Հունիսի 19-22-ը արտասահմանցի հյուրերը տեղի մասնագետների հետ ուսումնասիրել են հայկական մթերքը եւ փորձել ստեղծել Հայաստանի գաստրոնոմիկ քարտեզը։...

Կոտայքի մարզպետն ընդունեց Բեքաայի նահանգապետ Քամալ Աբու Ջաուդին, Այնճարի քաղաքապետ Վարդգես Խոշյանին և «Գարդենիա» ընկերության նախագահ Նիկոլաս Աբու Ֆասալին

Կոտայքի մարզպետն ընդունեց Բեքաայի նահանգապետ Քամալ Աբու Ջաուդին, Այնճարի քաղաքապետ Վարդգես Խոշյանին և «Գարդենիա» ընկերության նախագահ Նիկոլաս Աբու Ֆասալին 24.06.2019

Այսօր աշխատանքային այցով Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում էին Լիբանանի Հանրապետության Բեքաայի շրջանի նահանգապետ Քամալ Աբու Ջաուդին, Այնճար քաղաքի քաղաքապետ Վարդգես Խոշյանը և արդեն 5 տարի ՀՀ Կոտայքի և Տավուշի մարզերում ներդրումային ծրագրեր իրականացնող «Գարդենիա» ընկերության նախագահ Նիկոլաս Աբու Ֆասալին: Բեքաայի նահանգապետն ու Այնճարի քաղաքապետը Հայաստանում են Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հրավերով: Վերջիններս եկել էին մասնակցելու հունիսի 22-23-ին Դիլիջանում կայացած...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-02-26 12:41:38