Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի շնորհավորական ուղերձը Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ

12.08.2019

Սիրելի՛ երիտասարդներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնն ու, որպես վառ ու հիշարժան երիտասարդություն ունեցած ձեր ավագ ընկեր, հիշեցնում՝ երիտասարդությունն ինքնաճանաչման, մասնագիտության յուրացման, հասարակության մեջ սեփական դերի կարևորության գիտակցման լավագույն ժամանակն է:

Չմոռանանք, որ Թավշյա հեղափոխության մասնակիցների գերակշիռ մասը հենց երիտասարդներն էին, նրանք խիզախեցին Ո՛Չ ասելու կոռուպցիային, ամենաթողությանն ու կլանային համակարգին:

Նրանք փակեցին փողոցներ, օրերով գիշերեցին բաց երկնքի տակ՝ չվախենալով ո՛չ եղանակային պայմաններից, ո՛չ մարդկային գործոնից:

Այսպիսի՛ն եք դուք, անհանդուրժող ու ազնիվ սեփական մղումներում:

Երիտասարդությունը նաև սեր է ու խենթություն: Այն իր հետ բերում է հույզեր ու զգացողություններ, որոնք անձնային զարգացման համար չափազանց կարևոր են:
Հենց այս տարիքում ես գլխակորույս սիրահարվում ու ցանկանում ընտանիք կազմել, իսկ ամուր ընտանիքը՝ որպես սոցիալական ինստիտուտ, շատ կարևոր է ուժեղ պետություն կառուցելու գործում:

Ուստի հիշե՛ք, որ այդ կարևոր որոշումը կայացնելիս խորապես պետք է գիտակցել երևույթի ողջ պատասխանատվությունն ու լրջությունը:

Եղե՛ք երջանիկ, վայելե՛ք կյանքն ու ձեր սիրելիների հետ անցկացրած յուրաքանչյուր վայրկյանը, մի՛ վախեցեք սխալվելուց ու երբեք մի՛ դադարեք գրավել նոր հորիզոններ:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ու մաղթում անմոռանալի օր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36