Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աբովյանի ԲԿ-ն ձեռք է բերել «Գաստրոսկոպ» սարք

Աբովյանի ԲԿ-ն ձեռք է բերել «Գաստրոսկոպ» սարք 28.06.2019

Աբովյանի բժշկական կենտրոնը իր բյուջեի խնայողությունների հաշվին ձեռք է բերել «Գաստրոսկոպ» սարք՝ համապատասխան հետազոտություններ իրականացնելու համար: Նախկինում տարածաշրջանի բնակիչները ստիպված էին հետազոտությունների գնալ հիմնականում մայրաքաղաք, սակայն սարքի ձեռք բերումն արդեն հնարավորություն է ստեղծել այն իրականացնելու տեղում՝ առանց ավելորդ դժվարությունների: Նշենք, որ «Գաստրոսկոպ» սարքով իրականացվող հետազոտությունը դժվարամատչելի հետազոտությունների շարքին է դասվում...

Տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

Տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն 28.06.2019

Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Տարաբնույթ հարցերով դիմած շուրջ 25 քաղաքացիներին ընդունել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Քաղաքացիներին հուզող հարցերը բազմաբովանդակ էին՝ ֆինանսական, սոցիալական, տնտեսական, իրավական, զբաղվածության խնդիրներ, ներդրումային առաջարկներ և այլն:  

Հրազդանի բժշկական կենտրոնում անվճար խորհրդատվություններ կանցկացվեն Երևանից ժամանած մասնագետների մասնակցությամբ

Հրազդանի բժշկական կենտրոնում անվճար խորհրդատվություններ կանցկացվեն Երևանից ժամանած մասնագետների մասնակցությամբ 27.06.2019

Հրազդանի բժշկական կենտրոնում հուլիս ամսվա յուրաքանչյուր շաբաթ օր կիրականացվեն անվճար խորհրդատվություններ Հրազդան համայնքի և հարակից գյուղերի բնակիչների համար: Հրազդանի ԲԿ-ի և բժշկական համալսարանի համապատասխան մասնագետների համագործակցության արդյունքում պայմանագրային հիմունքներով Երևանից ժամանած առաջատար մասնագետները անվճար խորհրդատվություններ կտրամադրեն մեր բնակիչներին: Հրավիրված մանկաբույժը, ալերգոլոգը, անոթային վիրաբույժը և մաշկավեներաբանը կլսեն դիմած քաղաքացիներին: Միաժամանակ,...

Կապիտալ նորոգվում է Մայակովսկի համայնքի մանկապարտեզը

Կապիտալ նորոգվում է Մայակովսկի համայնքի մանկապարտեզը 27.06.2019

Նախադպրոցական կրթության ապահովումը Կոտայքի մարզի բոլոր համայնքներում կարևորվում է Կոտայքի մարզպետի և մարզպետարանի կողմից և համարվում մարզի զարգացման առաջնահերթություններից մեկը: Կոտայքի մարզի Մայակովսկի համայնքի՝ 2003 թվականից չգործող մանկապարտեզը կապիտալ նորոգվում է: 15 օր առաջ մեկնարկած շինարարական աշխատանքների արդյունքում այս պահին տեղադրվում են նոր պատուհաններ, փոխվում է հատակը, նորոգվում է նաև տանիքը: Նշված աշխատանքների ավարտից հետո կանցկացվի ջեռուցման համակարգ:...

Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ հավաք-պարապմունքին

Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ հավաք-պարապմունքին 27.06.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ մարզպետարանների շտաբային մարզումների շրջանակներում ներկա է գտնվել ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ) հունիսի 26-ին անցկացված հավաք-պարապմունքին, որին մասնակցել են ՀՀ մարզպետները, փոխմարզպետները, մարզպետարանների և Երևանի զորահավաքային նախապատրաստման շտաբների պետերը: Հանդիպման սկզբում հյուրերին ողջունել է միջոցառման ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ ընդգծելով պարապմունքի տեսական և գործնական...

Արդեն հաստատված սուբվենցիոն 3 ծրագիր կիրականացվի Հրազդան համայնքում

Արդեն հաստատված սուբվենցիոն 3 ծրագիր կիրականացվի Հրազդան համայնքում 26.06.2019

2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզից ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացված և արդեն հավանության արժանացած երեք ծրագրերով Հրազդան քաղաքում նախատեսված է • Ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում • Բազմաֆունկցիոնալ մեքենաների ձեռքբերում • Համայնքի բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգում: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզից ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել շուրջ 70 ծրագրային հայտ:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-08-26 16:37:06