Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Առողջ սունկ» ընկերության՝ հիմնովին նոր կառուցվող կոմպոստի արտադրամասի շինարարական աշխատանքները թեժ փուլում են գտնվում

30.07.2019

Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի մատույցներից դուրս՝ Ջրաբերի վարչական տարածքում տեղակայված «Առողջ սունկ» ընկերության՝ հիմնովին նոր կառուցվող կոմպոստի արտադրամասի շինարարական աշխատանքները թեժ փուլում են գտնվում:

Կառուցվում է ժամանակակից չափորոշիչներով նոր գործարան՝ հագեցած օդազտման և օդափոխման նորագույն սարքավորումներով՝բացառելով արտանետումներն, ու դրանցով պայմանավորված, տհաճ հոտի առկայությունը մթնոլորտում: Քաղաքաշինական և սանիտարահիգիենիկ բոլոր նորմերը պահպանված են։

Աշխատանքների շոշափելի մասն արված է:

Հիշեցնենք, որ շուրջ 5 տարի Բյուրեղավանի մի քանի վարչական շրջանների բնակիչներ շարունակաբար դիմել էին պատկան մարմիններին՝ արդարացի դժգոհություն հայտնելով Բյուրեղավանի վարչական տարածքում գործող «Առողջ սունկ» ընկերության արտադրամասից տարածվող տհաճ հոտից, սակայն հարցն անլուծելի էր մնացել:

«Առողջ սունկ» ընկերության արտադրամասի՝ Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրի ամառանոցային տարածքից դուրսբերումը և Ջրաբերի վարչական տարածքում՝ բնակավայրերից հեռու, նոր՝ ժամանակակից չափորոշիչներով և շատ ավելի մեծ հնարավորություններով գործարանի կառուցումը հնարավոր է դարձել Կոտայքի մարզպետարանի գործուն միջամտության, մարզպետի անմիջական վերահսկողության և տնտեսվարող ընկերության հետ պարբերաբար անցկացվող բանակցությունների արդյունքում՝ հաշվի առնելով թե՛ վերջինիս և թե՛ հանրային գերակա շահը:

Դեռ ամիսներ առաջ, անդրադառնալով խնդրի լուծման այս տարբերակին՝ մարզպետը նշել էր, որ նախագծի միջոցով մեկընդմիշտ կլուծվի Նուռնուսի ամառանոցների քաղաքացիներին հուզող հիմնախնդիրը, կընդլայնվեն արտադրական ծավալները և լրացուցիչ 60-80 աշխատատեղ կստեղծվի, մարզում կգործի ևս մեկ ժամանակակից արտադրամաս` ներքին արդյունքի զգալի աճ ապահովելու արտադրական հզորություններով, իսկ տնտեսվարողը նոր գործարար մշակույթի կիրառմամբ, մասնավորապես Ջրաբեր բնակավայրում կորպորատիվ սոցիալական ծրագրերի իրականացման հայտ կներկայացնի:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27