Նորություններ
Լրահոս

Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել «Էներգախնայողությունը սառնամատակարարման և օդորակման ոլորտում» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչներ, Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը և վարչության մասնագետները: Աշխատաժողովն իրականացվել է սառնարանային ոլորտի մասնագետների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների...

Հրազդանի բժշկական կենտրոնում տեղի կունենան անվճար խորհրդատվություններ 11.07.2019
Հրազդանի բժշկական կենտրոնը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին, ժամը 10:00-14:00-ը տեղի կունենան ✔️մանկաբույժի, ✔️մաշկաբանի, ✔️ալերգոլոգի ✔️անոթային վիրաբույժի ԱՆՎՃԱՐ կոնսուլտացիաները: Գրանցվելու համար կարող եք գրել Հրազդանի բժշկական կենտրոնի ֆեյսբության էջին կամ զանգահարել 093506994 հեռախոսահամարով:

Կոտայքի մարզպետը շարունակում է քննարկումները մարզի ծխացող աղբավայրերի լիկվիդացման ուղղությամբ 11.07.2019
Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աղբի վերամշակման նորագույն տեխնոլոգիաներ առաջարկող հոլանդական «Dordtech» ընկերության և ընկերության հայաստանյան գործընկեր հանդիսացող «ԱՄ-Էսկա» անվադողերի վերամշակմամբ զբաղվող ընկերության ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ մարզպետը կողմերին ներկայացրել է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման» վարկային ծրագրի նախագիծը՝ որով նախատեսվում է Կոտայքի մարզի...

Ամռան սեզոնին հնարավոր հրդեհներից խուսափելու նպատակով իրականացվում են միջոցառումներ 09.07.2019
Ներկայում եղանակային պայմաններից ելնելով՝ կտրուկ բարձրացել է անտառային, անտառամերձ և այլ բուսածածկ տարածքներում առաջացող հրդեհների քանակը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ հրդեհների կանչերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրկնակի աճել է: Հրդեհների քանակը և ինտենսիվությունը հուլիս-օգոստոս ամիսներին աճի միտում ունի՝ ելնելով խոտի չորացման, բարձր ջերմային ֆոնի, հովեկների քանակի ավելացման, բերքահավաքի և այլ...

Կոտայքի մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կոտայքի մարզպետարանը ՀՀ ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն էր ներկայացրել շուրջ 70 ծրագրային հայտեր ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների միջոցով համաֆինանսավորվելու նպատակով: ՀՀ ՏԿԵՆ ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստերի ընթացքում քննարկվել և արդեն հավանության են արժանացել այդ հայտերից 39-ը։ Մյուս հայտերը դեռ...

Գառնի համայնքում խմելու ջրի ջրագիծ է անցկացվում 08.07.2019
Կառավարության 2018 թվականի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ծրագրով Կոտայքի մարզի Գառնի համայնքում խմելու ջրի նոր ջրագիծ է անցկացվում: Մարզպետարանի կողմից ծրագիրն ընդգրկված էր 2018 թվականի առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների ցանկում: Արդյունքում Գառնիում խմելու ջրի նոր ջրագիծ է անցկացվում (մոտ 19 կմ տարածք ընդգրկող), որը վերջապես կլուծի երկար տարիներ համայնքում հիմնախնդիր դարձած խմելու ջրի մատակարարման հարցը: Գառնիի համայնքապետը հայտնել է, որ շինարարական...