Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կամարիսում մեկնարկել են խմելու ջրի ջրագծի հիմնանորոգման աշխատանքները

25.09.2019

  Կամարիսի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով համայնքի 2-րդ փողոցում մեկնարկել են խմելու ջրի ջրագծի հիմնանորոգման աշխատանքները:

 Շահած պայմանագրի արժեքն է 3.890.000 դրամ, որից 60.8%-ը համայնքի ֆինանսավորման չափն է, իսկ 39.2%-ը՝ պետության:

 Պետական մեկ այլ ծրագրով էլ ասֆալտապատվում են համայնքի 2-րդ և 7-րդ փողոցները:

 Նշենք, որ Կամարիսում նախատեսված է նաև համայնքի 1-ին փողոցի արտաքին լուսավորության ցանցի վերականգնում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36