Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Նոր Գեղի ու Չարենցավան համայնքներում կանգառներ ու նստարաններ են տեղադրվել

Նոր Գեղի ու Չարենցավան համայնքներում կանգառներ ու նստարաններ են տեղադրվել 23.08.2019

Նոր Գեղիի համայնքապետարանից հայտնում են, որ «Նոր Գեղի, նոր կանգառ» ծրագրի շրջանակներում համայնքի փողոցներից ևս մեկում տեղադրվել է նոր կանգառ: Համայնքապետարանը միաժամանակ տեղեկացնում է, որ վերոնշյալ ծրագրի շրջանակներում նախորդ ամիսների ընթացքում արդեն տեղադրվել են թվով 5 կանգառներ: Իսկ ահա Չարենցավանի համայնքապետարանը ձեռք է բերել նոր նստարաններ, որոնք արդեն տեղադրվում են համայնքի տարբեր հատվածներում։  

Զովունիում իրականացվում են ոռոգման ջրի ջրատար խողովակների տեղադրման աշխատանքներ

Զովունիում իրականացվում են ոռոգման ջրի ջրատար խողովակների տեղադրման աշխատանքներ 23.08.2019

Եղվարդ համայնքի բյուջեի հատկացումներով (շուրջ 6 մլն 854 հազար դրամ) Զովունի բնակավայրում իրականացվում են 7-րդ փողոցի և նրան հարակից բնակելի տներին սպասարկող ոռոգման ջրի ջրատար խողովակների տեղադրման աշխատանքներ: Զովունու վարչական շրջանի տեղեկատվական հարթակներից իրազեկվում ենք, որ մոտ 10-12 օրից աշխատանքները կավարտվեն և նշված փողոցի բնակիչները հնարավորություն կունենան իրենց այգիները ոռոգելու:  

Ակունքի Հատիս բնակավայրում ավարտվել են խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգման աշխատանքները

Ակունքի Հատիս բնակավայրում ավարտվել են խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգման աշխատանքները 22.08.2019

Ակունքի համայնքապետարանից հայտնում են, որ Հատիս բնակավայրի խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգման աշխատանքները ավարտվել են: Արդեն շահագործման է հանձնվել օրվա կարգավորիչ ջրամբարն ու մեկ կիլոմետրից ավել ընդհանուր երկարությամբ ջրագիծը: Հիշեցնենք, որ աշխատանքներն իրականացվել են կառավարության 2019 թվականի սուբվենցիայի շրջանակում՝ պետություն-համայնք համաֆինանսավորման արդյունքում: Հատիս բնակավայրում երկար տարիներ խմելու ջուրը խնդիր է եղել բնակչի համար, կարգավորիչ ջրամբարի բացակայության...

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է քննարկման

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է քննարկման 22.08.2019

Սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացմանն ուղղված քայլերի շրջանակներում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնում է հանրային քննարկումների շարք «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ։ Օրենքի նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ` https://bit.ly/2KRD4Ak։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է քննարկելու նախագծի դրույթները՝ մասնավորապես կենտրոնանալով հետևյալ հարցերի շուրջ՝ 1. Սոցիալական աշխատանքի սահմանման խնդիրը 2....

Հավելյալ բյուջետային միջոցներ՝ ուղղված մարզում շտապ օգնության ծառայության որակի բարձրացմանը

Հավելյալ բյուջետային միջոցներ՝ ուղղված մարզում շտապ օգնության ծառայության որակի բարձրացմանը 22.08.2019

Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկացմամբ, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Կոտայքի մարզպետարանի ենթակայության բժշկական կենտրոնների շտապօգնության բժշկական ծառայություններին տրամադրվել են հավելյալ բյուջետային միջոցներ՝ ուղղված մարզում շտապ օգնության ծառայության որակի արդյունավետության բարձրացմանը, կանչերի արագ սպասարկմանն ու անխափան աշխատանքի կազմակերպմանը. • «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին՝ 15 000 000 դրամ •...

Բարեկարգման աշխատանքներ Սոլակի մանկապարտեզի պուրակում

Բարեկարգման աշխատանքներ Սոլակի մանկապարտեզի պուրակում 21.08.2019

Սոլակի համայնքապետարանի տեղեկատվական հարթակները իրազեկում են, որ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Սոլակ համայնքում կատարվել են մանկապարտեզի պուրակի բարեկարգման աշխատանքներ:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-16 17:51:59