Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Արզնի և Բյուրեղավան համայնքներում կապիտալ ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ, ամբողջական թաղամասեր ու բակեր, իսկ Արզնիում կառուցվում է հայ-ասորական մշակութային կենտրոն

01.10.2019

  Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը աշխատանքային այց է կատարել Արզնի և Բյուրեղավան համայնքներ, որտեղ ծանոթացել է համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով մեկնարկած աշխատանքների ընթացքին:

 Արզնիում ընթացքի մեջ են Մշակույթի տան շենքի վերակառուցման աշխատանքները: Աշխատանքների ավարտից հետո համայնքը կունենա հայ-ասորական մշակույթի հրաշալի կենտրոն՝ անհրաժեշտ գույքով, գրադարանով ու կծառայի որպես հարթակ՝ բազմաբնույթ մշակութային միջոցառումների անցկացման և կրթական գործունեության համար: Շահած պայմանագրի արժեքն է 24,800,700 դրամ, որից 70%-ը համայնքի ներդրումն է, 30%-ը՝ պետական ֆինանսավորման չափն է:

 Ավարտվել են Գետաշեն թաղամասի մուտքային և ելքային ճանապարհների ա/բ ծածկի կառուցման աշխատանքները (1 կմ երթևեկելի մաս): Շահած պայմանագրի արժեքն էր 34,389,838 դրամ, որից 55%-ը համայնքի ներդրումն էր, իսկ 45%-ը՝ պետության ֆինանսավորման չափը:

 Ավարտվել են կենտրոնական փողոցի մայթերի և ա/բ ծածկի կառուցման աշխատանքները (570 մ): Շահած պայմանագրի արժեքն էր 18,000,000 դրամ, որից 55%-ը համայնքի ներդրումն է, իսկ 45%-ը՝ պետության ֆինանսավորման չափը:

 Արզնիում, այցի ավարտին, մարզպետն այցելել է նաև համայնքի «Ալյոնուշկա» մանկապարտեզ, որտեղ գործում է երկու խումբ, ծանոթացել պայմաններին, շփվել փոքրիկների հետ:

 Բյուրեղավանում ընթացքի մեջ են ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները (Հայրենադարձ թաղամաս, 1-ին թաղամաս տանող ճանապարհ, բակային տարածքներ, Վ. Սարգսյանի փողոցի մի հատված, Մշակույթի տան հարակից տարածք): Շահած պայմանագրի արժեքն է 69,600,000 դրամ, որից 55%-ը համայնքի ներդրումն է, 45%-ը՝ պետության ֆինանսավորման չափն է:

 Բյուրեղավանում համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2018 թվականի սուբվենցիոն ծրագրերով արդեն իսկ կառուցվել է համայնքային պուրակ ( Վ. Սարգսյան և Կոտայքի փողոցների հատման տարածքում): Շահած պայմանագրի արժեքն է 13,356,000 դրամ, որից 71.3%-ը համայնքի ներդրումն է, 28,7%-ը՝ պետության ֆինանսավորման չափն է: Ընթացքի մեջ են Մշակույթի տան կապիտալ վերանորոգման աշխատանքները: Շահած պայմանագրի արժեքն է 13,944,000 դրամ, որից 72%-ը համայնքի ներդրումն է, 28%-ը՝ պետության ֆինանսավորման չափն է

 Այցի ավարտին Ռոմանոս Պետրոսյանը եղավ նաև Բյուրեղավանի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցում և Բյուրեղավանի հիմնական դպրոցում. այստեղ դպրոցի խնայողությունների հաշվին կառուցվել է ցանկապատ, փոխվել է տանիքը, պատուհանները, վերանորոգվել են սանհանգույցները:

Կոտայքի մարզպետի համայնքային այցերը կրում են շարունակական բնույթ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32