Նորություններ
Լրահոս

Ծաղկաձորի համայնքապետարանը տեղեկացնում է 24.07.2019
Ծաղկաձորի համայնքապետարանից տեղեկանում ենք,որ կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկումը և հրապարակված քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը և որոշումների ընդունմանը հասարակության ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու նպատակով Ծաղկաձորի համայնքապետարանում 2019 թվականի հուլիսի 26-ին, ժամը 11:00-ին անցկացվելու է հանրային քննարկում՝ Ծաղկաձորի Անտառային 1-ին թաղամաս, թիվ 10 և 10/1 հասցեներում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման վերաբերյալ:...

Մարզի համայնքները հրավիրում են միասին նշելու Վարդավառը 24.07.2019
Հուլիսի 28-ին Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցով նշվելու է Վարդավառի տոնը: Այն մեծ շուքով նշվելու է նաև Կոտայքի մարզի մի շարք համայնքներում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 7 վայր, ուր կարելի է այցելել Վարդավառի օրը և նշել այն՝ Գառնի, Գեղարդ, Լեռնանիստ, Արզական, Բջնի, Նոր Գեղի և Ծաղկաձոր : Այս համայնքներում Վարդավառի տոնը նշվելու է ամենատարբեր միջոցառումներով հագեցած: Լեռնանիստում Վարդավառի հանրային միջոցառումը տեղի է ունենալու ժամը 10:00-ին Սուրբ Ավազան (Հակոբ) եկեղեցու...

Կհոսանքազրկվեն Կոտայքի մարզի մի քանի բնակավայրեր 23.07.2019
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար այսօր ժամը 10։00-16։00-ը Կոտայքի մարզում կհոսանքազրկվեն Գեղաշեն և Կամարիս գյուղերը մասնակի, Աբովյան քաղաքի Հանրապետության փ. 26 շենքը: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան...

Ակունք համայնքում իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ 23.07.2019
Կոտայքի մարզի Ակունք համայնքի Զառ, Ակունք, Կոտայք և Նոր Գյուղ բնակավայրերում իրականացվել են ասֆալտապատման, փոսալցման աշխատանքներ: Ակունքի համայնքապետարանից հայտնում են, որ 2018 թվականին Կոտայքի մարզպետարանի տրամադրած 500 տոննա ֆրեզը, որը նախատեսված էր համայնքի գյուղերի ոչ բարվոք վիճակում գտնվող որոշ փողոցների բարեկարգման համար ու նախորդ տարի չէր օգտագործվել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, օրերս բաշխվել է Ակունք համայնքի 4 բնակավայրերի միջև: Ամեն բնակավայրից ընտրված մեկ...

Հայ Օգնության Ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն»-ը «Վորլդ Վիժն» և «Հույսի կամուրջ» կազմակերպությունների հետ համատեղ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Ընտանեկան միջավայր և համայնքային ծառայություններ Հայաստանի երեխաների համար» ծրագրի շրջանակներում այսօր հանդիպում-քննարկում է կազմակերպել Կոտայքի մարզպետարանի շենքում, որին ներկա էին ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոն»-ի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը, ծրագրերի ղեկավար Մանանե...

Թափուր հաստիքներ մարզային ենթակայության հաստատություններում 22.07.2019
Կոտայքի մարզի «Կամարիսի Ազատ Սիմոնյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ և «Քասախի Ա.Հովհաննիսյանի անվան №2 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ կառավարման խորհուրդները հայտարարում են մրցույթներ հաստատության տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար՝ http://kotayk.mtad.am/files/announcements/6603.pdf http://kotayk.mtad.am/files/announcements/6602.pdf Նշենք, որ մարզային ենթակայության այլ հաստատություններում առկա թափուր հաստիքների վերաբերյալ հայտարարությունները պարբերաբար թարմացվում...