Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մրգաշեն համայնքը Բերքի տոնի շրջանակում արժանացել է պատվոգրի

16.09.2019

  Սեպտեմբերի 14-ին Երևանի Անգլիական այգում տեղի է ունեցել արդեն ավանդական դարձած Բերքի տոնը՝ Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնը:

 Հանրապետության տարբեր մարզերից Երևան էին հասել ցուցադրության, համտեսի ու վաճառքի ենթակա բերք ու բարիքը:

 Կոտայքի մարզից փառատոնին մասնակցած Մրգաշեն համայնքը փառատոնին ցուցաբերած ակտիվության համար արժանացել է պատվոգրի:

 Փառատոնի աջակիցներն են՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը: Մշտական հովանավորներն են՝ Կանաչ արահետ ՀԿ-ն, Եվրամիության և Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող ՕԳԱՆ ծրագիրը, Եվրամիության կողմից ֆինանսավորվող ENPARD ծրագիրը, FPWC-ն, և վրացական CENN կազմակերպությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27