Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Գյումրու՝ Անկախության օրվա միջոցառումներին մասնակցելու համար տրամադրվելու է անվճար տրանսպորտ

16.09.2019

  Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված գլխավոր միջոցառումներն այս տարի անցկացվելու են Գյումրիում:

 Այս առիթով, սեպտեմբերի 21-ին ժամը 9:00-ին, Աբովյանի և Չարենցավանի համայնքապետարանների հարակից տարածքից Գյումրի մեկնել ցանկացող քաղաքացիները, անվճար տրանսպորտային միջոցներով կտեղափոխվեն միջոցառման վայր:

 Մասնավորապես, Անկախության տոնին նվիրված տոնական միջոցառումները մեկնարկելու են Գյումրու Կենտրոնական զբոսայգում՝ ժամը 11:00-ին և տևելու են մինչև ժամը 23:00:

 Քաղաքի տարբեր հատվածներում տեղադրվելու են 7 երաժշտական հարթակներ՝, ռոք, վինիլ, էլեկտրոնային, փոփ, դասական, հայկական- ժողովրդական երաժշտության սիրահարների համար:

 ՀՀ մարզերն իրենց կոլորիտով ներկայանալու են Ռուսթավելի փողոցում:
Հովհաննես Շիրազի տուն-թանգարանում քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների մասնակցությամբ անցկացվելու է հանրային քննարկում՝ «Համայնքների համաչափ զարգացման տեսլականը» թեմայի շուրջ:

 Վարդանանց հրապարակում տեղի են ունենալու հիմնական մանկական միջոցառումները՝ երգ, պար, խաղեր:

 «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի է ուեննալու գյումրեցի կինոռեժիսոր Սոնա Սիմոնյանի «Մեծ ակնկալիքներ» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը, իսկ «Ասլամազյան քույրերի» պատկերասրահում՝ ՀՀ անկախությանը նվիրված լուսանկարչական ցուցահանդես:

 Մինչեւ ժամը 23:00-ը Գյումրու Կենտրոնական զբոսայգում առանձին տաղավարներով գործելու են Երեւանում հայտնի բարերն ու սրճարանները:

 Գալա համերգը մեկնարկելու է ժամը 19:00-ին Վարդանանց հրապարակում, որի շրջանակում ելույթ են ունենալու հայ եւ արտասահմանյան արտիստներ:

Միջոցառումների ժամանակացույցին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ՝ անցնելով http://bit.ly/2kCnFeq հղումով:

 Սեպտեմբերի 21-ին Անկախությանը նվիրված տոնական միջոցառումներ են նախատեսվում նաև Կոտայքի մարզում, մասնավորապես՝ Գառնիում, որի օրակարգը կներկայացնենք ավելի ուշ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32