Նորություններ
Լրահոս

Կամարիսում ոռոգման ջրի խորքային հորի հորատման աշխատանքներն ընթացքի մեջ են 02.09.2019
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Կամարիս համայնքում իրականացվում են ոռոգման ջրի խորքային հորի հորատման աշխատանքներ: Ծրագրի իրականացման արդյունքում համայնքում առկա ոռոգման ջրի խնդիրը կլուծվի (շուրջ 14 հա): Պայմանագրի արժեքը 22.989.000 դրամ է, որից 12.643.950 դրամը (55%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 10.345.050 դրամը (45%) ՝ համայնքի: Կամարիսի համայնքապետարանից հայտնեցին, որ աշխատանքներն ավարտական փուլում են գտնվում:...

Կոտայքի մարզպետը տարբեր համայնքներում մասնակցել է սեպտեմբերի մեկին նվիրված միջոցառումներին 01.09.2019
Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկա է գտնվել մարզային տարբեր համայնքներում մեկնարկած տոնական միջոցառումներին, որոնք նվիրված էին սեպտեմբերի մեկին` Գիտելիքի և դպրության օրվան: Մարզպետը շրջել է կրթական հաստատություններով, զրուցել աշակերտների և մանկավարժների հետ: Ռոմանոս Պետրոսյանը հանդես է եկել նաև ողջույնի խոսքով ու իր շնորհավորական ուղերձը հղել բոլոր դպրոցականներին, ուսանողներին և մանկավարժներին:

Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը սեպտեմբերի մեկի առիթով 01.09.2019
Շնորհավորում եմ սեպտեմբերի մեկի՝ Գիտելիքի և դպրության, ինչպես նաև նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Խոսքս, նախևառաջ, ուզում եմ ուղղել առաջին դասարանցիներին ու առաջին կուրսեցիներին: Սիրելինե՛րս, դուք մուտք եք գործում նոր հետաքրքրություններով ու բացահայտումներով լի կյանք, որը ձեզ համար բացելու է մինչ այս անծանոթ հորիզոններ: Փորձե՛ք առավելագույնը օգտվել այս հնարավորությունից, սկսե՛ք ուսումնասիրել գիտությունը, գտե՛ք ձեր բնագավառն ու հմտացե՛ք դրանում: Կլանե՛ք...

Օգոստոսի 29-ին Կոտայքի մարզպետարանում ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի վարչության, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի և Անասնաբույժների ազգային ասոցիացիայի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել էր հանդիպում-քննարկում մարզի տարբեր համայնքների անասնաբույժների հետ: Հանդիպում-քննարկման նպատակն էր անասնաբույժներին ներկայացնել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» (ՀԳՌԿՄ) երկրորդ ծրագիրն ու...

Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել քննարկում մարզի բժշկական հաստատությունների ակնաբույժների, ներզատաբանների և «Լույս հայի աչքերին» ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման նպատակն էր հստակեցնել խոցելի խմբերում ընդգրկված քաղաքացիների աչքի սքրինինգի (հետազոտություն) ընթացքը, որը Կոտայքի մարզի քաղաքային և գյուղական համայնքներում նախատեսված է իրականացնել ակնաբույժների և ներզատաբանների...

Մեղրաձորի Աղավնաձոր բնակավայրում հիմնանորոգվում է մանկապարտեզի շենքը 30.08.2019
Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերը Կոտայքի մարզում իրագործման ինտենսիվ փուլ են մտել: Ծրագրերի մի մասն արդեն ավարտվել են, մյուսներն ընթացքի մեջ են: Պետական բյուջեի աջակցությամբ Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրում կապիտալ նորոգվում է մանկապարտեզի շենքը. շուտով այս բնակավայրում կգործի նախադպրոցական հաստատություն: Այս պահին Աղավնաձորում մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:...