Նորություններ
Լրահոս

«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովում ելույթ է ունենում Կոտայքի մարզպետը 17.08.2019
Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում մեկնարկած «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին այս պահին ելույթ է ունենում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նա համաժողովի մասնակիցների ուշադրությանն է ներկայացնում մարզն իր յուրահատկություններով ու զարգացման հայեցակարգով: «Այսօրվա համաժողովին կներկայացնենք 10-ը հաջողված ձեռնարկությունների պատմություններ և շուրջ 25 ներդրումային ծրագրեր, որոնցից շատերը իրագործման փուլում են գտնվում» ,- նշել է մարզպետ Ռոմանոս...

Ծաղկաձորում մեկնարկած «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին ելույթ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ ժամանակակից Կոտայքը արդյունաբերական Հայաստանի ամենահզոր կենտրոններից մեկն է եղել: Հրազդանը, Չարենցավանը, Աբովյանը Խորհրդային Հայաստանի արդյունաբերության տանող ուժն են եղել. «Այսօրվա մեր համաժողովը ևս մեկ առիթ է արձանագրելու, որ մենք Հայաստանի Հանրապետությունը տեսնում ենք որպես...

Օրվա կարևորագույն իրադարձությունը՝ լուսանկարներով 17.08.2019
Ծաղկաձորում անցկացվող «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովի աշխատանքների ավարտին քիչ ժամանակ է մնացել, բայց մինչ այդ ներկայացնում ենք օրվա կարևորագույն իրադարձությունը՝ լուսանկարներով:

«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովն ավարտվեց 17.08.2019
Ավարտվել է Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում անցկացվող «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը: Հիշեցնենք, որ առավոտյան մեկնարկած համաժողովը սկսվել էր Հայոց օրհներգով, որից հետո բացման խոսքով հանդես է եկել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Նա հյուրերին է ներկայացրել Կոտայքի մարզն իր յուրահատկություններով և զարգացման հայեցակարգի առանձնահատկություններով: Ելույթ է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել...

Աբովյանի ծննդատունը ձեռք է բերել գերժամանակակից հետազոտման ապարատ 16.08.2019
Աբովյանի ծննդատունը ձեռք է բերել 2019 թվականի գերժամանակակից HS40 SAMSUNG MEDISON ֆիրմայի հետազոտման ապարատ՝ SONY տեսատպիչով: Աբովյանի ծննդատնից հայտնում են, որ նշված սարքով պտղի հետազոտությունը որակական բացարձակ ճշգրիտ պատկեր է հաղորդում: Այն հզոր է, գերարագ, ունի բազմաթիվ նոր ֆունկցիաներ: Սարքն առանձնանում է աննախադեպ հնարավորություններով, նորություն է նույնիսկ զարգացած երկրների առաջատար կլինիկաների համար:

Բյուրեղավանի համայնքապետարանը օգոստոսի 18-ին՝ ժամը 13:30-ին համայնքի բնակիչներին հրավիրում է ներկա գտնվելու և մասնակցելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին՝ Խաղողօրհնեքին: Համայնքի համար ավանդույթ դարձած արարողակարգը տեղի կունենա կառուցվող սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն հարող տարածքում: Ծիսակարգի ընթացքում Կոտայքի թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ օծվելու է Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու ճարտարապետական մաս կազմող...