Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզի բուժ.կենտրոններում 2019 թվականի 9 ամիսների ընթացքում մատուցված վճարովի ծառայությունների ցուցանիշի աճ է արձանագրվել

10.10.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել մարզի առողջապահական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ:

Մարզպետը նախ ներկայացրել է առողջապահության և սոցիալական ապահովության վարչության նոր պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանին, ապա անդրադարձել օրակարգով նախատեսված հարցերին:

Մարզպետը նշել է, որ բուժ.կենտրոնների տնօրենները իրենց ղեկավարած հաստատություններում պարտավոր են գործել բացառապես իրենց լիազորությունների և օրենքի շրջանակներում՝ այդ գործում ևս մեկ անգամ ընդգծելով ստվերային շրջանառության ցանկացած դրսևորման վերացման և բացառման անհրաժեշտությունը:

Միաժամանակ կարևորվել է քաղաքացիների հետ անձնական վարվեցողության կանոնների պահպանումը՝ միտված այդ կարևորագույն ոլորտի առողջացմանը:

Խորհրդակցության ընթացքում ամփոփել է մարզի 4 բժշկական կենտրոններում և Աբովյանի ծննդատանը մատուցված վճարովի ծառայությունների ցուցանիշները:

Ըստ այդմ, 2019 թվականի 9 ամիսների ընթացքում մարզի 4 բժշկական կենտրոններում (Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի, Նաիրիի) և Աբովյանի ծննդատանը մատուցված վճարովի ծառայությունների ցուցանիշի աճ է գրանցվել.

նշված ժամանակահատվածում վճարովի ծառայություններից գոյացած գումարը կազմել է 421.000.000 դրամ 2018 թվականի նույն ժամանակահատվածի 316.000.000 դրամի դիմաց: Ցուցանիշը աճել է շուրջ 105.000.000 դրամով (33.2%)

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են այլ հարցեր ևս: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22