Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Գեղաշենում մանկապարտեզի շենքի կառուցման հողային աշխատանքները մեկնարկել են

10.10.2019

  Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում մեկնարկել են մանկապարտեզի շենքի կառուցման հողային աշխատանքները։

  Հիշեցնենք, որ այս համայնքում պետական բյուջեի աջակցությամբ կառուցվում է մանկապարտեզի շենք:

  Մանկապարտեզի կառուցումն իրականացվում է պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցության արդյունքում:

  Շահած պայմանագրի արժեքը 125․400․000 դրամ է, որից 62․700․000-ը՝ պետական բյուջեի հատկացման չափն է, 12․540․000-ը՝ համայնքի, 30․000․000-ը ՝ մասնավոր հատվածի, իսկ 20․160․000-ի համար Ֆինանսների նախարարության կողմից բացվել է արտաբյուջետային հաշվեհամար:

  Գեղաշենի համայնքապետարանից հայտնում են, որ ցանկացողները կարող են կատարել իրենց ներդրումը։ Ներդման թափանցիկությունն ապահովելու համար յուրաքանչյուր շաբաթվա ուրբաթ օրը կհրապարակվեն ներդրողների անունները համապատասխան փոխանցված գումարի չափով և կհրապարակվեն կատարված աշխատանքների արդյունքները։

  Այն անձինք, ովքեր չեն կարողանա կատարել բանկային փոխանցում, բայց ցանկանում են ունենալ իրենց ներդրումը, կարող են դիմել Գեղաշենի համայնքապետարան։

  Հաշվեհամար՝ 900104000022 ( ՀՀ դրամ ):
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18