Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Աբովյանի բժշկական կենտրոնի ղեկավար կազմի եւ ադմինիստրատիվ-վարչական ծառայողների հետ

Կոտայքի մարզպետն աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Աբովյանի բժշկական կենտրոնի ղեկավար կազմի եւ ադմինիստրատիվ-վարչական ծառայողների հետ 06.09.2019

  Այսօր առավոտյան աշխատանքային այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնի ղեկավար կազմի եւ ադմինիստրատիվ-վարչական ծառայողների հետ:  Հանդիպման սկզբում մարզպետը նախ շնորհակալություն է հայտնել ներկաներին իրենց մարդասիրական գործունեությունն ըստ հավուր պատշաճի իրականացնելու համար և նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում բժշկական կենտրոնի վարկանիշը աճ է գրանցել՝ շնորհիվ մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և...

Գետարգել համայնքում նոր թաղամասի գազիֆիկացման աշխատանքներն ընթացքի մեջ են

Գետարգել համայնքում նոր թաղամասի գազիֆիկացման աշխատանքներն ընթացքի մեջ են 06.09.2019

 Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող Գետարգել համայնքի նոր թաղամասի 5,6, 7 և 8 փողոցների գազիֆիկացման աշխատանքներն ընթացքի մեջ են:  Շահած պայմանագրի արժեքը 8.250.000 դրամ է, որից 4.001.250 դրամը (48.5%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 4.245.750 դրամը (51.5%)՝ համայնքի:  Մի քանի օրից ամբողջական թաղամասի գազիֆիկացման աշխատանքները կավարտվեն:  

Կոտայքի մարզպետարանում առողջապահության ոլորտին վերաբերող թեմաներով քննարկում է տեղի ունեցել

Կոտայքի մարզպետարանում առողջապահության ոլորտին վերաբերող թեմաներով քննարկում է տեղի ունեցել 06.09.2019

 Սեպտեմբերի 5-ին Կոտայքի մարզպետարանում ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության մասնագետների և մարզի բուժհաստատությունների տնօրենների և հաշվապահների մասնակցությամբ տեղի է ունեցել քննարկում:  Քննարկվեցին վերջերս ընդունված մի շարք իրավական փաստաթղթեր, համաձայն որոնց բնակչության զգալի խմբերի համար բժշկական օգնությունն ու սպասարկումը տրամադրվում է անվճար կամ արտոնյալ պայմաններով:  Անդրադարձ եղավ նաև «Արմեդ» էլեկտրոնային...

Բյուրեղավանցի մարզիկները նվաճել են բրոնզե երկու մեդալ

Բյուրեղավանցի մարզիկները նվաճել են բրոնզե երկու մեդալ 06.09.2019

 Սեպտեմբերի 2-ին Երևանի «Մարզաձևերի զարգացման հանրապետական համալիր կենտրոն» մարզասրահում անցկացվել է Լևոն Հայրապետյանի հիշատակին նվիրված Սամբոյի միջազգային մրցաշար:  Մրցաշարին մասնակցում էին նաև Բյուրեղավանի մարզադպրոցի սամբիստներ՝ Եվրոպայի բրոնզե մեդալակիր Մելինե Մամիկոնյանը (48կգ), մարզիչ՝ Արփինե Սուքիասյան և միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր Արմեն Ռազգոյանը (52կգ), մարզիչ՝ Հայկ Եղյան:  Բյուրեղավանցի երկու մարզիկները նվաճել են բրոնզե մեդալ և...

Կոտայքի մարզում ծնվել է 151 երեխա

Կոտայքի մարզում ծնվել է 151 երեխա 05.09.2019

 2019 թվականի օգոստոս ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 151 ծնունդ ՝ 86 տղա և 65 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների.  • Չարենցավանի ծննդատուն՝ 15 ծնունդ  • Նաիրիի ծննդատուն՝ 7 ծնունդ  • Աբովյանի ծննդատուն՝ 68 ծնունդ  • Հրազդանի ծննդատուն՝ 61 ծնունդ  

Կոտայքի մարզպետն աշխատանքային հանդիպում է ունեցել սփյուռքահայ ներդրողների հետ

Կոտայքի մարզպետն աշխատանքային հանդիպում է ունեցել սփյուռքահայ ներդրողների հետ 05.09.2019

  Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել լիբանանահայ ներդրողների հետ, որոնք մարզպետարան էին եկել ներկայացնելու իրենց նախագիծը:  Նախագծի շրջանակում տնտեսվարողները Եղվարդի տարածաշրջանում մտադիր են կառուցել 600 տներից բաղկացած թաղամաս, որտեղ կարող է բնակվել մինչև 2800 բնակիչ:  «Մայրի» կոչվող թաղամասում արդեն իսկ կառուցվել է 7 տուն, մյուս տների շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:  Նորակառույց թաղամասն ունենալու է...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-10 17:32:41