Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ծաղկաձորում տոնել են քաղաքի հիմնադրման 1024-րդ տարեդարձը

30.09.2019

  Սեպտեմբերի 28-ին Ծաղկաձորում մեծ շուքով նշվել է քաղաքի հիմնադրման 1024-րդ տարեդարձը:

 Այս առիթով կազմակերպվել էր տոնական միջոցառում, որի շրջանակում տեղի են ունեցել պարային կոլեկտիվների շքերթներ, ազգային ավանդական խաղեր, ինչպես նաև հյուրանոցային համալիրների հնարավորությունները ներկայացնող տաղավարային ցուցադրություն:

 Ծաղկաձոր քաղաքի տոնին նվիրված խորհրդանշական միջոցառումները եզրափակվել են քաղաքային հրապարակում կազմակերպված տոնական համերգով:

 Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22