Նորություններ
Լրահոս

Բյուրեղավանում ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներն ընթացքի մեջ են 23.08.2019
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով ներհամայնքային ճանապարհների նորոգման աշխատանքներ են իրականացվում նաև Բյուրեղավան համայնքում: Ծրագրով նախատեսված է Բյուրեղավանի Հայրենադարձ թաղամասի, 1-ին թաղամասի, մշակույթի տան հարակից ճանապարհների, Վազգեն Սարգսյան, Սամվել Վարդանյան փողոցների մայթերի, Վազգեն Սարգսյան փողոցի՝ 20-րդ շենքից մինչև ուսումնարանի տարածքի ասֆալտապատում և զբոսայգու հետիոտնային ճանապարհների հիմնանորոգում: Բյուրեղավանի համայնքապետարանից հայտնում են, որ աշխատանքներն...

Նոր Գեղի ու Չարենցավան համայնքներում կանգառներ ու նստարաններ են տեղադրվել 23.08.2019
Նոր Գեղիի համայնքապետարանից հայտնում են, որ «Նոր Գեղի, նոր կանգառ» ծրագրի շրջանակներում համայնքի փողոցներից ևս մեկում տեղադրվել է նոր կանգառ: Համայնքապետարանը միաժամանակ տեղեկացնում է, որ վերոնշյալ ծրագրի շրջանակներում նախորդ ամիսների ընթացքում արդեն տեղադրվել են թվով 5 կանգառներ: Իսկ ահա Չարենցավանի համայնքապետարանը ձեռք է բերել նոր նստարաններ, որոնք արդեն տեղադրվում են համայնքի տարբեր հատվածներում։

Զովունիում իրականացվում են ոռոգման ջրի ջրատար խողովակների տեղադրման աշխատանքներ 23.08.2019
Եղվարդ համայնքի բյուջեի հատկացումներով (շուրջ 6 մլն 854 հազար դրամ) Զովունի բնակավայրում իրականացվում են 7-րդ փողոցի և նրան հարակից բնակելի տներին սպասարկող ոռոգման ջրի ջրատար խողովակների տեղադրման աշխատանքներ: Զովունու վարչական շրջանի տեղեկատվական հարթակներից իրազեկվում ենք, որ մոտ 10-12 օրից աշխատանքները կավարտվեն և նշված փողոցի բնակիչները հնարավորություն կունենան իրենց այգիները ոռոգելու:

Ակունքի Հատիս բնակավայրում ավարտվել են խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգման աշխատանքները 22.08.2019
Ակունքի համայնքապետարանից հայտնում են, որ Հատիս բնակավայրի խմելու ջրի մայր ջրատարի հիմնանորոգման աշխատանքները ավարտվել են: Արդեն շահագործման է հանձնվել օրվա կարգավորիչ ջրամբարն ու մեկ կիլոմետրից ավել ընդհանուր երկարությամբ ջրագիծը: Հիշեցնենք, որ աշխատանքներն իրականացվել են կառավարության 2019 թվականի սուբվենցիայի շրջանակում՝ պետություն-համայնք համաֆինանսավորման արդյունքում: Հատիս բնակավայրում երկար տարիներ խմելու ջուրը խնդիր է եղել բնակչի համար, կարգավորիչ ջրամբարի բացակայության...

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է քննարկման 22.08.2019
Սոցիալական աշխատողի ինստիտուտի զարգացմանն ուղղված քայլերի շրջանակներում ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնում է հանրային քննարկումների շարք «Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ։ Օրենքի նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ` https://bit.ly/2KRD4Ak։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է քննարկելու նախագծի դրույթները՝ մասնավորապես կենտրոնանալով հետևյալ հարցերի շուրջ՝ 1. Սոցիալական աշխատանքի սահմանման խնդիրը 2....

Հավելյալ բյուջետային միջոցներ՝ ուղղված մարզում շտապ օգնության ծառայության որակի բարձրացմանը 22.08.2019
Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկացմամբ, ՀՀ առողջապահության նախարարի հրամանով Կոտայքի մարզպետարանի ենթակայության բժշկական կենտրոնների շտապօգնության բժշկական ծառայություններին տրամադրվել են հավելյալ բյուջետային միջոցներ՝ ուղղված մարզում շտապ օգնության ծառայության որակի արդյունավետության բարձրացմանը, կանչերի արագ սպասարկմանն ու անխափան աշխատանքի կազմակերպմանը. • «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին՝ 15 000 000 դրամ •...