Նորություններ
Լրահոս

Նոր Երզնկա համայնքում ճանապարհներ են ասֆալտապատվել 08.10.2019
Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքում ավարտվել են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող ասֆալտապատման աշխատանքները համայնքի թիվ 3, 6, 20, 21, 22 և 27-րդ փողոցներում: Նոր Երզնկայի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ աշխատանքների ընդհանուր մակերեսը 8397 քմ է կազմում: Կնքված պայմանագրերի արժեքը 6 966 435 դրամ է, որից 3.134 896 դրամը (45%) պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 3.831.539 դրամը (55%)՝ համայնքի:

Սոլակ համայնքում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ 07.10.2019
Պետական բյուջեի աջակցությամբ, համայնքների համաչափ զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մարզի համայնքներում շարունակվում են իրականացվել ամենատարբեր աշխատանքներ: Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Սոլակ համայնքում իրականացվում են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ: Ամբողջությամբ ասֆալտապատվում է համայնքի Երիտասարդական թաղամասի 5-րդ փողոցը: Սոլակ համայնքի ղեկավար Էդգար Խաչատրյանից տեղեկացանք, որ նշված փողոցը երբևէ չի...

Հրազդանի գրադարաններում կանցկացվեն տոնական միջոցառումներ 07.10.2019
Հոկտեմբերի 7-ը գրադարանավարների տոնն է: Օրվա կապակցությամբ Հրազդանի համայնքապետարանը իրականացնում է «Թումանյան-Կոմիտաս» ծրագիրը, որի շրջանակում համայնքապետարանի ենթակայության բոլոր գրադարաններում կանցկացվեն միջոցառումներ։ Այս մասին տեղեկանում ենք համայնքապետարանի տեղեկատվական հարթակից:

Կոտայքի մարզում կանցկացվի մարզային շաբաթօրյակ 07.10.2019
Հոկտեմբերի 12-ին մարզի համայնքներում, մարզային ենթակայության բուժհիմնարկներում և ուսումնական հաստատություններում անցկացվելու է մարզային շաբաթօրյակ: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանին, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներին՝ առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունների ղեկավարներին հանձնարարել է տեղեկացնել մարզի համայնքներին, մարզպետարանի ենթակայությամբ գործող ուսումնական...

Չարենցավանում Գևորգ Էմինի անունով փողոց է անվանակոչվել 07.10.2019
Պոետ Գևորգ Էմինը նաև Չարենցավան քաղաքի հիմնադիրներից է: Որպես հիդրոինժեներ՝ 1948 թվականին նա մասնակցել է Լուսավան՝ այժմ Չարենցավան քաղաքի հիմնադրմանը: Չարենցավան համայնքի բնակիչ, Էմինների ընտանիքի բարեկամ Համլետ Կոնջորյանի առաջարկությամբ և համայնքի ավագանու 2019թ-ի մարտի 15-ի որոշմամբ քաղաքի 6-րդ թաղամասի 4-րդ փողոցը պաշտոնապես անվանակոչվեց Գևորգ Էմինի անունով: Չարենցավանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ տոնական օրը չարենցավանցիների հետ կիսում էին Գևորգ Էմինի որդին՝ Արտաշես...

Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը ուսուցչի օրվա կապակցությամբ 05.10.2019
Հոկտեմբերի 5-ը ուսուցչի միջազգային օրն է, Տարօրինակ է, չէ՞, որ երեխայի ամենօրյա դաստիարակչական ու կրթական անսահման կարևոր պրոցեսի պատասխանատուներին ամբողջ տարվա մեջ մեծարում ենք միայն հատուկ օրերի, որոնցից մեկն այսօր է: Ներողություն, բայց ես համաձայն չեմ միայն օրացուցային տոներին հիշել մանկավարժներին, միայն այդ օրերին նրանց շռայլել շնորհակալության ու դրվատանքի խոսքեր: Կրթական ոլորտն ու այդ ոլորտի ներկայացուցիչները եղել են ու կմնան...