Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Աբովյանում կառուցվելու է loft ոճի հանրային գրադարան

04.11.2019

 Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը համայնքային կյանքի զարգացման տեսլականում բազմիցս կարևորել է նաև հանրային գրադարանների ու ստեղծարար կենտրոնների ստեղծման և առաջխաղացման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ դրանք իրենց գործունեությամբ միտված են մեր համայնքներում, մեր քաղաքացիների կրթական ցենզի ու քաղաքացիական իրավագիտակցության բարձրացմանը, ինչպես նաև հանրության տեղեկացվածության ու մեդիագրագիտության բարձրացման տեսանկյունից հանդիսանում են լավագույն հարթակ:

 Նշվածի վկայություններից մեկն արդեն իսկ Աբովյան քաղաքում նախատեսվող loft ոճի հանրային գրադարանի կառուցումն է, որը տեղակայվելու է ուսանողական թաղամասում՝ պետական քոլեջի տարածքում:

 Կոտայքի մարզպետի և «Smart» հիմնադրամի համագործակցության արդյունքում այդ գործընթացն արդեն սկսվել է, և շատ շուտով Աբովյանը կունենա նմանը չունեցող հանրային գրադարան՝ հագեցած դասական ու մոդեռն գրականության նմուշներով, հարմարավետ Work’n’Roll կոնցեպտով ստեղծված աշխատանքային սրահներով, սեմինարներ ու դասընթացներ անցկացնելու սենյակներով։

 Արդեն իսկ պատրաստ են գրադարանի նախնական էսքիզներն ու դիզայներական լուծումները:

 Մարզպետի համոզմամբ, այս վայրը շատ արագ դառնալու է երիտասարդ ու նաև ավագ սերնդի ներկայացուցիչների ամենասիրելի վայրը, որտեղ նրանք կարող են կյանքի կոչել տարաբնույթ նորարարական ու ստեղծարար գաղափարներ՝ ի նպաստ համայնքային կյանքի զարգացմանը, ինչպես նաև ինքնակրթմանն ու սեփական ունակությունների ընդլայնմանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22