Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզի համայնքները պատրաստվում են Սուրբ Սարգսի տոնին

06.02.2020

Սիրո բարեխոս Ս. Սարգսի տոնի կապակցությամբ մարզի տարբեր համայնքներում կազմակերպվելու են տոնահանդեսներ:

Եվ այսպես,

• Եղվարդի համայնքապետարանը հրավիրում է մասնակցելու փետրվարի 8-ին՝ ժամը 13:00-ին Եղվարդի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում համայնքապետարանի և Կոտայքի թեմի կողմից կազմակերպվող Սուրբ Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 զինվորների հիշատակության, երիտասարդների օրհնության օրվան նվիրված տոնահանդեսին:
Կազմակերպվում է երթ Եղվարդ քաղաքի Չարենց–Սաֆարյան փողոցների հատման տեղից՝ «Սուրբ Սարգիս» հեծյալի ուղեկցությամբ:
Տոնահանդեսի ընթացքում տեղի կունենա երիտասարդության օրհնության կարգ, համերգային ծրագիր, լարախաղաց:

• Աբովյանի համայնքապետարանը և Fnet ընկերությունը՝ հրավիրում են բոլոր սիրահար զույգերին ներկա գտնվելու կինոդիտմանը, որը տեղի կունենա փետրվարի 7-ին, ժամը 19:00-ին Աբովյանի Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի մեծ դահլիճում:

• Չարենցավանի համայնքապետարանը ևս փետրվարի 8-ին՝ ժամը 12։00-ին, բոլորին հրավիրում է Բջնիի Սուրբ Սարգիս եկեղեցի՝ մասնակցելու տոնական միջոցառման, որի ընթացքում սպասվում են անակնկալներ։

• Փետրվարի 7-ին, ժամը 16։ 00-ին Սոլակ համայնքում ևս կնշվի Ս.Սարգսի տոնը: Տեղի կունենա աղի բլիթների պատրաստման արարողություն, ապա եկեղեցում՝ աղի բլիթների օրհնության արարողություն: 

 • Փետրվարի 8-ին, ժամը 14:30-ին Մեղրաձորի Ս.Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնում ևս կնշվի սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը: Ծրագրում՝
• ազգային երգեր, պարեր ու խաղեր
• Ցորեն բովել
• Երկանք աղալ
• Փոխինձ շաղախել
• Խաշիլ եփել
• Թիքա դնել
• Պատրաստել տոնի խորհրդանիշ աղի բլիթն ու ճաշակել:
Միջոցառումներ են նախատեսված այլ համայնքներում ևս:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 09:21:21