Նորություններ
Լրահոս

Հայաստանի ամերիկյան համալսարանի Զուարթ Աւետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի Կարօ Մեղրիկեան աչքի հիվանդությունների կանխարգելման կենտրոնը «Գոյամարտ» համազգային բարեգործական միավորման և ՀՀ Պաշտպանության Նախարարության աջակցությամբ իրականացնում է զոհված ազատամարտիկների, զոհված զինվորականների ընտանիքի անդամների, վիրավոր ազատամարտիկների և նրանց ընտանիքի անդամների անվճար ակնաբուժական հետազոտություն Երևանում և ՀՀ մարզերում: Հետազոտության...

Կոտայքի մարզում ծնվել է 137 երեխա 03.12.2019
2019 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 136 ծնունդ (1 զույգ)` 76 տղա և 61 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների` • Չարենցավանի ծննդատուն՝ 20 ծնունդ • Նաիրիի ծննդատուն՝ 8 ծնունդ • Աբովյանի ծննդատուն՝ 71 ծնունդ (1 զույգ) • Հրազդանի ծննդատուն՝ 37 ծնունդ:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր ներկա է գտնվել ադամանդի վերամշակման «ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ Աբովյանի նոր գործարանի բացման արարողությանը: Բացման արարողությանը ներկա էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: ՀՀ վարչապետը, նախարարը, Կոտայքի մարզպետը ընկերության հիմնադիրների ուղեկցությամբ շրջել են նորակառույց արտադրամասի տարածքում՝ ծանոթանալով աշխատանքային պայմաններին, արտադրամասի ընդգրկման ծավալներին ու...

Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել մարզի գեղանկարիչների ցուցահանդեսին 02.12.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը նոյեմբերի 30-ին ներկա է գտնվել Աբովյանի պետական քոլեջում մեկնարկած գեղանկարիչների ցուցահանդեսին, որին իրենց ստեղծագործություններով մասնակցում են մարզում բնակվող երիտասարդ, միջին և ավագ սերնդի գեղանկարիչներ: Ցուցահանդեսին ներկա են եղել նաև մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ Մարզպետը գոհունակությամբ ընդգծել է, որ մարզի գեղանկարիչները հաջողությամբ մասնակցում են նաև հանրապետական ու միջազգային տարբեր ցուցահանդեսների` արժանանալով...

Նորոգման աշխատանքներ Հրազդանի համայնքային ենթակայության կառույցներում 02.12.2019
Հրազդանի համայնքապետարանի տեղեկատվական հարթակներից իրազեկվում ենք, որ ձմռանն ընդառաջ համայնքի թիվ երկու երաժշտական դպրոցի մուտքի հին դուռն ու կողային պատուհանները փոխարինվել են եվրոպական արտադրության դռներով և պատուհաններով: Բարեկարգման աշխատանքներ են ընթանում նաև թիվ 6 մանկապարտեզի շենքում: Շենքի մի մասնաշենքում այս պահին տեղադրվում են լոկալ ջեռուցման մարտկոցներ:

Տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն 29.11.2019
Այսօր Կոտայքի մարզպետարանում և մարզպետարանի Աբովյանի ներկայացուցչությունում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Տարաբնույթ հարցերով դիմած շուրջ 22 քաղաքացիների ընդունել են Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և մարզպետարանի գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանը: Քաղաքացիները հիմնականում դիմել էին սոցիալական, իրավական, քաղաքաշինական, հողաշինական, կրթական, զբաղվածության հարցերով: Կային նաև տարաբնույթ ծրագրեր ներկայացրած քաղաքացիներ: Բարձրացված մի շարք հարցերի տեղում...