Նորություններ
Լրահոս

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ.Կոտայքի մարզպետի բողոքը ՀՀ Վերաքննիչ Վարչական դատարանը վարույթ է ընդունել 30.12.2019
Կոտայքի մարզպետը 2019 թվականի հոկտեմբերի 22-ին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան ընդդեմ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավարի՝ 2019 թվականի հոկտեմբերի 7-ի ավագանու հերթական նիստի թիվ 10 արձանագրությունը (Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին) անվավեր ճանաչելու պահանջի մասին: ՀՀ Վարչական դատարանը հայցադիմումը վարույթ չի ընդունել և 2019 թվականի հոկտեմբերի 30-ին հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում էր կայացրել:...

Ֆանտանի միջնակարգ դպրոցի մարզադահլիճի հատակն ամբողջովին փոխվել է 30.12.2019
Կոտայքի մարզի Ֆանտանի միջնակարգ դպրոցի մարզադահլիճում իրականացվող վերանորոգման աշխատանքներն ավարտվել են: Մարզադահլիճի հատակը դպրոցի շահագործման օրվանից ի վեր երբևէ չէր հիմնանորոգվել: 130 ք/մ մակերես ընդգրկող հատակը պատված էր փայտանյութով, որը բացարձակապես պիտանի չէր պարապմունքներ անցկացնելու համար: Չարենցավանի համայնքապետարանի աջակցությամբ հատակն արդեն փոխվել է. հին հատակը քանդվել է, տարածքը հարթեցվել, տեղադրվել է վինիլային հատակ, որն էկոլոգիապես մաքուր է և համապատասխանում...

Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ամփոփում է 2019 թվականը. ամփոփում 2 30.12.2019
2019 թվականի ընթացքում Կոտայքի մարզպետի կողմից կայացվել է 95 որոշում, որոնց համաձայն ավելի քան 830 ընտանիքի ՀՀ Կոտայքի մարզպետարանի բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված ծախսերից սոցիալական աջակցության նպատակով հատկացվել է ֆինանսական աջակցություն, մասնավորապես • Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ մարզի ՍԱՏԳ-ներում հաշվառված 5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող շուրջ 95 ընտանիքների Կոտայքի մարզպետարանի բյուջետային...
Այսօր մարզպետարանի խորհրդակցությունների դահլիճում ուրախ իրարանցում էր: Ամանորին ընդառաջ Կոտայքի մարզպետն ընդունել է բարձրլեռնային Սևաբերդ, Հատիս, Արտավազ, Փյունիկ, Զովաշեն և Հանքավան բնակավայրերի առաջինից չորրորդ դասարանների շուրջ 60 աշակերտների: Հանդիպման նպատակն էր շփվել փոքրիկների հետ, որոնք իրենց բնակության աշխարհագրական դիրքի դժվարամատչելիության պատճառով հաճախ չեն լինում մարզկենտրոնում, լսել նրանց ամանորյա երազանքներն ու ցանկությունները: «Չնայած...

Հրազդանի տարածաշրջանի նորակոչիկները մեկնեցին ծառայության 27.12.2019
Այսօր Հրազդանի տարածաշրջանի նորակոչիկները Կոտայքի մարզի զինվորական կոմիսարիատի Հրազդանի բաժանմունքից մեկնեցին ծառայության՝ իրենց պարտքը տալու հայրենիքին: Նորակոչիկներին շնորհավորել և բարի ծառայություն է մաղթել Կոտայքի մարզպետի խորհրդական Արտավազդ Բարսեղյանը: Օրհնության արարողությունից և աղոթագրքեր ստանալուց հետո տղաները մեկնել են ծառայության: Խաղաղ ծառայություն և անփորձանք վերադարձ մեր բոլոր զինվորներին:

Տեղի է ունեցել Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 26.12.2019
Մարզպետարանում այսօր տեղի է ունեցել Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի՝ 2019 թվականի ձմեռային զորակոչի առաջին նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ով նաև զորակոչային հանձնաժողովի նախագահն է: Նիստին ներկա էին հանձնաժողովի կազմի բոլոր անդամները՝ ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Ս.Քոչարյանը, Կոտայքի մարզային ոստիկանության Աբովյանի բաժնի պետ, գնդապետ Հ.Շերոյանը, Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Ա.Բաղրամյանը, մարզպետի...


