Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզպետարանում ՀՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում-իրազեկում

28.02.2020

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ և ՀՀ Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ այսօր մարզպետարանում համայնքապետերի և նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում-իրազեկում:

 Հանդիպման ընթացքում քննարկում ծավալվեց պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության և օգտագործման, համայնքներում երբեմն արձանագրվող պատմամշակութային հուշարձանների նկատմամբ անփույթ վերաբերմունքի, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում հաշվառված հուշարձանների և դրանց պահպանական գոտիների տարածքներում, առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցման տեղադրվող խաչքարերի, հուշաքարերի և այլ միջամտությունների ու խնդիրների շուրջ:

 Հանդիպման նպատակն էր վերհանել ու քննարկել ոլորտում առկա խնդիրներն ու ներկայացնել դրանք օրենսդրության համաձայն լուծելու եղանակները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-04-07 17:10:39