Նորություններ
Լրահոս

3 հակակարկտային կայաններ են տեղադրվել Մեղրաձոր, Աղավնաձոր և Ալափարս բնակավայրերում 12.03.2020
2019 թվականի հունիսին և դրան նախորդող տարիներին տեղի ունեցած կարկտահարության երևույթները նվազեցնելու և հասցված վնասները մեղմելու նպատակով ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1135-Ն որոշմամբ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով մարզին հատկացվել է 3 հակակարկտային կայան: Մարտի 11-ին կայանները տեղադրվել են Մեղրաձոր, Աղավնաձոր և Չարենցավանի Ալափարս բնակավայրերի վարչական տարածքներում: Նշենք, որ բացի այդ, 2018 թվականի գարնանը համայնքների միջոցներով...

Հանրապետության 10 մշակույթի տներ դարձել են «Իմ քայլը» հիմնադրամի կողմից իրականացվող «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում նրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի շահառուներ: Այս մասին տեղեկանում ենք «Իմ քայլը» հիմնադրամի տեղեկատվական հարթակից: Հայտնում ենք, որ ծրագրին դիմած 113 համայնքներից Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքի Սամվել Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնը ևս հաղթող է ճանաչվել և ընդգրկվել 10...

Վերանորոգման աշխատանքներ Նոր Գեղի և Հրազդան համայնքների մանկապարտեզներում 11.03.2020
Նոր Գեղիի համայնքապետարանի, «Փարոս» հիմնադրամի և «ԱՄՆ-ի Նոր Քղի միության» միջև ձեռք է բերվել եռակողմ համագործակցություն, ըստ որի, վերանորոգման աշխատանքներ պիտի իրականացվեն Կ. Առաքելյանի անվան թիվ 2 մանկապարտեզում: Ձեռք բերված համագործակցության արդյունքում մանկապարտեզում մեկնարկած խմբասենյակի, խոհանոցի ու նախասրահի ամբողջական վերանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են: Վերանորոգման աշխատանքներ են իրականացվել նաև Հրազդանի թիվ 16 մանկապարտեզում:...

Գառնիի համայնքապետարանը հրավիրում է հանրային լսումների 10.03.2020
Գառնիի համայնքապետարանը շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու 2020 թվականի մարտի 6-ից մինչև մարտի 23-ը կայանալիք սուբվենցիաների ծրագրերի՝ այդ թվում, Գառնի համայնքում մանկապարտեզի նոր մասնաշենքի կառուցման, երկրորդ աշխարհամարտում զոհվածներին նվիրված հուշարձանի տարածքի հիմնանորոգման, երաժշտական դպրոցի շենքի վերակառուցման վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված սուբվենցիաների...

Կոտայքի մարզպետը ՏԿԵՆ-ում մասնակցել է աշխատանքային խորհրդակցության 09.03.2020
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացված աշխատանքային խորհրդակցությանը, որին ներկա է գտնվել նաև Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Անդրադարձ է կատարվել կառավարության՝ մինչև 2020 թվականի 10-րդ ամսի 10-րդ օրը հանրապետությունում 10 մլն ծառ տնկելու ծրագրին. այն իրականանալու է երկու մասով։ Առաջինով նախատեսվում է ծառեր տնկել հաստատությունների հարակից տարածքներում, երկրորդ...

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթի մասին 09.03.2020
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի` 09.06.01.«11001.«Դպրոցների համալիր անվտանգության ապահովում» միջոցառման շրջանակում հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ: Մրցույթում հաղթող ճանաչված հանրակրթական ուսումնական հաստատությունները կստանան 23.722.000 ՀՀ դրամ դրամաշնորհ` աղետների ռիսկի կառավարման ((կամ ԱՌՆ (Աղետների ռիսկի նվազեցման) և ԱԻ (Արտակարգ իրավիճակներում) գործելու))...