Նորություններ
Լրահոս

Վերջին երկու օրերին Կոտայքի մարզում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 25 նոր դեպք 11.05.2020
Մայիսի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 387 հաստատված դեպքեր, որից առողջացել են 175 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 8 է: Առո՛ղջ եղեք:

46 ընտանիքի տրամադրվել է առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների տուփեր 08.05.2020
Կորոնավիրուսի համավարակի առաջացրած սոցիալական հետևանքների հաղթահարմանն ուղղված միջոցառումներն ու նախաձեռնությունները շարունակվում են: Տարբեր կազմակերպություններ ու անհատներ շարունակում են դրսևորել բարձր քաղաքացիական գիտակցություն ու սոցիալական պատասխանատվություն: Հերթական նախաձեռնությունը կյանքի կոչվեց Կոտայքի մարզի համայնքներում: Մի խումբ կամավորներ «Հայ կրթական հիմնարկության» աջակցությամբ հավաքել էին 15 օրվա համար նախատեսված առաջին անհրաժեշտության...

Կոտայքի մարզպետարանի համակարգում գործող և 100% պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող 8 առողջապահական ընկերությունները՝ «Աբովյանի բժշկական կենտրոն», «Աբովյանի ծննդատուն», «Հրազդանի բժշկական կենտրոն», «Չարենցավանի բժշկական կենտրոն», «Նաիրիի բժշկական կենտրոն», «Նոր Հաճնի պոլիկլինիկա», «Հրազդանի մարզային արյան բանկ», «Ծաղկաձորի ԲԱ» ՓԲԸ-ները 2018 թվականի ֆինանսատնտեսական...

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Կոտայքի մարզպետարանին է հատկացրել 109 նոր պլանշետներ, որոնք մարզպետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից տրամադրվել են մարզի 23 դպրոցների՝ այդ դպրոցներում սովորող բազմազավակ և սոցիալապես անապահով ընտանիքների դպրոցահասակ երեխաների հեռավար կրթությունը լիարժեք և անխափան կազմակերպելու նպատակով: Բաշխման աշխատանքները մեկնարկել են այսօրվանից:

Ընդլայնվել է գյուղատնտեսության ոլորտում պետական աջակցության երկրորդ միջոցառման շրջանակը 08.05.2020
Կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման մեջ, որով ընդլայնվում է գյուղատնտեսության ոլորտում պետական ծրագրերի աջակցության և շահառուների շրջանակը: Ըստ այդմ, տնտեսվարողների համար որոշ ուղղություններով կտրամադրվի նաև համաֆինանսավորման հնարավորություն • գյուղատնտեսական տեխնիկայի և ագրոպարենային ոլորտի սարքավորումների ձեռքբերման համար կանխավճարի 10 % համաֆինանսավորում, բայց ոչ ավել քան 10 մլն...

Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 17 նոր դեպք 08.05.2020
Մայիսի 8-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 362 հաստատված դեպքեր, առողջացել են 164 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 7 է: Առո՛ղջ եղեք: