Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի նախկին մարզպետ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է մարզպետարանի աշխատակազմին

04.08.2020

Կոտայքի նախկին մարզպետ, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը երեկ Կոտայքի մարզպետարանում էր՝ հանդիպելու աշխատակազմի հետ և շնորհակալություն հայտնելու արդյունավետ համատեղ աշխատանքի համար:

 «Այսօր, վաղը և տեսանելի ապագայում Կոտայքի հեռավոր համայնքներում բացվող մանկապարտեզները, վերակառուցվող դպրոցները, նորոգվող ճանապարհներն ու ջրագծերը, հյուրատները, որոնց կառուցումը համայնքների համաչափ զարգացման միտումով ուղղորդել ենք դեպի լեռնային բնակավայրեր, մեր պատվաբեր ու արդյունավետ աշխատանքի պտուղներն են։

 Պատվով եմ արձանագրում, որ հետհեղափոխական իրականության մեջ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմն օրինակելի է ու բացառիկ էտալոնային աշխատանք է կատարել:

 Հարյուրավոր զանգերը, նամակներն ու արձագանքները լավագույն գնահատականն են մեր նախանշած ծրագրերի հաջող իրականացման»,- իր խոսքում ասել է Ռոմանոս Պետրոսյանը:

 Կոտայքի նախկին մարզպետը մարզպետարանի աշխատակազմին ևս մեկ անգամ հորդորել է շարունակել նույն նվիրվածությամբ ջանք թափել ավելի լավ Կոտայք ունենալու տեսլականի իրագործման համար՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով ցանկացած հարցում օժանդակել և՛ աշխատակազմի ներկայացուցիչներին, և՛ նոր մարզպետին՝ Կոտայքում իրավահավասարության ու օրենքի գերակայության, հողերի աճուրդների կանոնակարգման, քաղաքաշինական գործընթացների վերահսկողության ու տարբեր ոլորտներում բարեփոխումների արդեն հաստատված շեմը պահելու գործում։

 Կրկին շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքային ուղու համար՝ Ռոմանոս Պետրոսյանը նաև հույս է հայտնել, որ Կոտայքի մարզպետարանը հետայսու ևս առանձնահատուկ դեր կունենա տարածքային կառավարման հարթության մեջ և միայն ձեռբերումներ կգրանցի։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57