Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Համայնքային անցուդարձից

03.08.2020

 Ակունք համայնքի միջբնակավայրային և բնակավայրերի կենտրոնական փողոցների վրա արդեն տեղադրվել են աղբարկղեր, աղբատար մեքենան պարբերաբար աղբահանություն է իրականացնում, համայնքում աղբահանությունը կազմակերպվում է ժամանակակից չափորոշիչներին համապատասխան, ուստի Ակունքի համայնքապետարանը հորդորում է մաքուր պահել համայնքը, և աղբը չնետել չնախատեսված վայրերում:

 Առինջ համայնքում էլ մեկնարկել են ապօրինի թափված շինաղբի մաքրման և հեռացման աշխատանքները։

 Հրազդանի համայնքապետարանը հայտնում է, որ Միկրոշրջան թաղամասի 93 շենքի հարակից տարածքում վերջերս իրականացված ասֆալտի ամրությունն ու երկարակեցությունը ապահովելու նպատակով` ճանապարհի այն հատվածում, որտեղ մշտապես ասֆալտի շերտը փլուզվում էր, համայնքի ղեկավարի հանձնարարականով տեղադրվել է երկաթբետոնե հենապատ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 13:16:00