Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Եղվարդում կայացել է սամբոյի՝ Կոտայքի մարզի պատանիների նախընտրական առաջնությունը

Եղվարդում կայացել է սամբոյի՝ Կոտայքի մարզի պատանիների նախընտրական առաջնությունը 20.01.2020

Հայաստանի Սամբոյի Ֆեդերացիայի միջոցառումների օրացույցային պլանով նախատեսված ծրագրերի շրջանակներում ֆեդերացիայի և ՀՀ Կոտայքի մարզպետարանի համագործակցությամբ սույն թվականի հունվարի 18-ին Կոտայքի մարզի Եղվարդի մարզային ենթակայության մանկապատանեկան մարզադպրոցում անց է կացվել սամբոյի՝ Կոտայքի մարզի պատանիների նախընտրական առաջնությունը:  Առաջնությանը ներկա էին ՀՀ սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը, ՀՀ Կոտայքի մարզպետի խորհրդական Արտավազդ Բարսեղյանը, մշակույթի և սպորտի բաժնի...

Գործուն քայլեր են իրականացվում Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ վեր խոյացող «Արձագանք» և «Անվերջության ժապավեն» քանդակների վերականգնման ու վերատեղադրման ուղղությամբ

Գործուն քայլեր են իրականացվում Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ վեր խոյացող «Արձագանք» և «Անվերջության ժապավեն» քանդակների վերականգնման ու վերատեղադրման ուղղությամբ 17.01.2020

Դեռ անցյալ տարեսկզբին Կոտայքի մարզպետը խոսել էր Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ վեր խոյացող երկու եզակի քանդակների վերականգնման անհրաժեշտության մասին, որոնք այսօր թալանված և գործնականում ոչնչացված վիճակում են։ Խոսքը Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող՝ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» և Չարենցավանի հատվածում վեր խոյացող՝ Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակների մասին է, որոնց վերականգնման և հարակից տարածքների բարեկարգման...

Աբովյանի Հանրապետության պողոտայի բանուկ խաչմերուկում կայանումների խնդրի կարգավորման ուղղությամբ գործուն քայլեր են իրականացվում

Աբովյանի Հանրապետության պողոտայի բանուկ խաչմերուկում կայանումների խնդրի կարգավորման ուղղությամբ գործուն քայլեր են իրականացվում 16.01.2020

Օրեր առաջ Կոտայքի մարզպետը աշխատանքային հանդիպում էր ունեցել ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի մարզի վարչական տարածքը սպասարկող գումարտակի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում ի թիվս մի շարք հարցերի, քննարկվել էր նաև Աբովյանի Հանրապետության փողոցի /Կինոյի շենք/ կայանումների խնդիրը. այն կարգավորելու համար որոշում էր կայացվել սահմանել պարբերական հերթապահություն և ստուգայցեր՝ մինչև օրենսդրական փոփոխությունների միջոցով հնարավոր կլինի...

Կոտայքում գործող 7 սպանդանոցներում կան բոլոր պայմանները գյուղատնտեսական կենդանիների սպանդ իրականացնելու համար

Կոտայքում գործող 7 սպանդանոցներում կան բոլոր պայմանները գյուղատնտեսական կենդանիների սպանդ իրականացնելու համար 16.01.2020

 Ըստ Սննդի Անվտանգության Տեսչական Մարմնի տարածած հայտարարության, 2020 թվականի հունվարի 15-ից գործողության մեջ է դրվելու Կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի N 142 –Ն որոշումը, որը հիմնված է «Անասնաբուժության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 4-րդ կետի վրա:  Որոշման մեջ, մասնավորապես, նշված է գյուղատնտեսական կենդանիների սպանդի և մորթի կարգը:  Հայտնում ենք, որ Կոտայքի մարզում գործում են 7 սպանդանոցներ, որտեղ կան բոլոր հնարավորությունները գյուղատնտեսական...

Չարենցավանի կրթական հաստատություններից մեկում կներդրվի տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագիր

Չարենցավանի կրթական հաստատություններից մեկում կներդրվի տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագիր 15.01.2020

    Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանի հետ:  Նշենք, որ սույն թվականի մարտի 1-ից Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի կրթական հաստատություններից մեկում (անունը կհայտարարվի լրացուցիչ) մեկնարկելու է Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոն գիտակրթական հիմնադրամի (ԳՏՏԿ) կողմից իրականացվող տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագիրը՝ թիրախում ունենալով...

Կոտայքի մարզում ծնվել է 149 երեխա

Կոտայքի մարզում ծնվել է 149 երեխա 15.01.2020

2019 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 149 ծնունդ (3 զույգ)` 77 տղա և 72 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների` • Չարենցավանի ծննդատուն՝ 20 ծնունդ • Նաիրիի ծննդատուն՝ 13 ծնունդ • Աբովյանի ծննդատուն՝ 70 ծնունդ (1 զույգ) • Հրազդանի ծննդատուն՝ 43 ծնունդ (2 զույգ):  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:23:07