Նորություններ
Լրահոս

Ահազանգի հետքերով 13.07.2020
Վերջին օրերին բազմաթիվ են Կոտայքի մարզպետին ուղղված բողոքներն առ այն, որ Աբովյան քաղաքի օղակաձև զբոսայգու մի հատվածում իրականացվում է մշտադալար դեկորատիվ և այլ տեսակի ծառերի հատում: Մարզպետի հանձնարարականով խորհրդականի և մարզպետի աշխատակազմի հողային տեսչության մասնագետներն այցելել են նշված տարածք և տեղազննության արդյունքներով պարզվել է, որ Ռոսիայի 1 / 4 հասցեում գտնվող 782.3 քառակուսի մետր մակերեսով հողամասը 2006 թվականի Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից հաստատված Աբովյան...

Կոտայքում ամենատարբեր ծրագրերով կմեկնարկեն 5 դպրոցների կառուցման և վերակառուցման աշխատանքներ 10.07.2020
Կրթությունը մարզային իշխանությունների հռչակած առաջնահերթություններից է և այս ոլորտում ևս շինարարական բուռն շրջանի մեկնարկ է սպասվում: Եվ այսպես, մարզի 5 դպրոցներ այս տարի կկառուցվեն և կվերակառուցվեն մի շարք ծրագրերի շրջանակներում` ✅Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոց ✅Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոց ✅Հրազդանի թիվ 10 ավագ դպրոց ✅Կաթնաղբյուրի հիմնական դպրոց ✅Ջրառատի միջնակարգ դպրոց: ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա իրականացվող...
Գյուղատնտեսության ոլորտի հետագա զարգացման և արդյունավետության բարձրացման նպատակով, բացի կառավարության կողմից առաջարկվող սուբսիդավորման և այլ ծրագրերը, կարևորվում է նաև արդի` առաջավոր տեխնոլոգիաների կիրառումը: Նմանօրինակ ծառայություն մատուցելու փորձարկումներ իրականացվեցին մարզի Նոր Գեղի համայնքում «Ագրո Բերք» ՍՊԸ-ի կողմից: Անօդաչու թռչող սարքերի օգնությամբ կատարվել է բույսերի վիճակի հետազոտություն, որակական ստուգում, պարարտացում և բուժում: Նշենք, որ անօդաչու սարքը...
Կառավարության 2020 թվականի սուբվենցիայի շրջանակներում, բացի ճանապարհաշինության, մանկապարտեզաշինության և մշակույթի տների կառուցման և վերակառուցման մի քանի տասնյակ ծրագրերից, շուրջ 46 առանձին ծրագրերով Խմելու ջրի ջրագծեր կանցկացվեն և կկառուցվեն Ակունքի Սևաբերդ բնակավայրում, Քանաքեռավանում, Վերին Պտղնիում, Կամարիսում, Բյուրեղավանի Նուռնուս բնակավայրում կկառուցվի խմելու ջրի ներքին ցանցը, իսկ Գեղաշենում կվերակառուցվի խմելու ջրի առկա մետաղական ջրամբարը և հարակից 3 ջրաբաշխիչ...
Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մեկնարկել են «Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» ՓԲԸ վարչական շենքի բակի և տանիքի հիմնանորոգման աշխատանքները: Շուրջ 50.212.532 դրամ նախագծանախահաշվային արժեքով ծրագրին պետական բյուջեի աջակցության չափը 30 % է: Աշխատանքները նախատեսված է ավարտել 100 օրվա ընթացքում, որից հետո համայնքը կունենա բոլոր հարմարություններով ապահովված պոլիկլինիկա՝ բարեկարգ և կանաչապատ բակով:...

Եվս 4 նոր սպանդանոց կգործի Կոտայքի մարզում 09.07.2020
ՀՀ Կառավարության որոշման համաձայն՝ 2020 թվականի հուլիսի 1-ից արգելվել է գյուղատնտեսական կենդանիների մորթը բակերում, և սպանդանոցային մորթը դարձել է պարտադիր պահանջ: Այսուհետ Կոտայքի մարզում ևս 4 նոր սպանդանոց կգործի հետեւյալ բնակավայրերում՝ - Գառնի, - Նոր Գյուղ, - Ալափարս, - Առինջ: Այս պահին մեր մարզում գործող ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով հագեցած, համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններով 18 սպանդանոցներն իրենց հզորությամբ ունակ են ապահովել մորթի...


