Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ուսումնական հաստատությունների վերաբացման վերջնական ծրագիրը կհաստատվի եկող շաբաթ

07.08.2020

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ Պարետատան հետ քննարկվել է ուսումնական տարին վերսկսելու երեք հիմնական սցենար՝

  1. ուսումնական տարին սկսել հեռավար ուսուցմամբ
  2. խառը կամ հիբրիդային ուսուցմամբ դասերի վերսկսում՝ հակահամաճարակային կանոնների պահպանմամբ,
  3. տարբերակված ուսուցում՝ հաշվի առնելով դպրոցների՝ տարբեր թվով աշակերտներ ունենալու հանգամանքը։

 Ըստ վերջին տարբերակի, այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, ուսումնական գործընթացը հնարավոր կլինի կազմակերպել հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ ավելի մեծ դպրոցներում կկիրառվի հերթափոխի և որոշ այլ սկզբունքներ։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32