Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն 17.02.2020

 Մարզպետարանի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների, խորհրդականների, օգնականների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել հերթական գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:  Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նախորդ շաբաթվա հանձնարարականները, մասնավորապես, անդրադարձ է կատարվել համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման, տարածքային զարգացման հիմնադրամի կողմից հակակարկտային կայանների ձեռքբերման նպատակով կազմակերպված գնումների,...

ԳՏՏԿ-ն իրազեկման հանդիպումներ է անցկացրել Հրազդանի երեք ավագ դպրոցներում

ԳՏՏԿ-ն իրազեկման հանդիպումներ է անցկացրել Հրազդանի երեք ավագ դպրոցներում 17.02.2020

 Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը իրազեկման հանդիպումներ է իրականացրել Հրազդանի երեք ավագ դպրոցներում։  Աշակերտները ակտիվորեն մասնակցել են քննարկումներին՝ կազմակերպիչներին ուղղելով հետաքրքրող բազմաթիվ հարցեր:  Հիշեցնենք, որ Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնը համագործակցելով Կոտայքի մարզպետարանի հետ՝ հայտարարում է տեխնոլոգիական ոլորտի հատուկ մասնագիտացված կրթական ծրագրերի մեկնարկը Չարենցավան քաղաքում: Դասընթացն իրականացվում է հետևյալ...

Աբովյանում loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Աբովյանում loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են 17.02.2020

 Աբովյան քաղաքի ուսանողական թաղամասում՝ պետական քոլեջի տարածքում Կոտայքի մարզպետի և «Smart» հիմնադրամի համագործակցության արդյունքում մեկնարկած loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքներն ակտիվ փուլում են:  Հիշեցնենք, որ գործընթացը մեկնարկել է դեռ անցյալ տարի, և շատ շուտով Աբովյանը կունենա նմանը չունեցող հանրային գրադարան՝ հագեցած դասական ու մոդեռն գրականության նմուշներով, հարմարավետ Work’n’Roll կոնցեպտով ստեղծված աշխատանքային սրահներով, սեմինարներ...

Համայնքները իրազեկում են տարեցների հանրապետական խաղերի անցկացման մասին

Համայնքները իրազեկում են տարեցների հանրապետական խաղերի անցկացման մասին 14.02.2020

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի փետրվարի 4-ի № 96-Ա/2 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ տարեց բնակչության առողջության ամրապնդման, համայնքներում բնակչության ակտիվ հանգստի կազմակերպման, առողջ կենսակերպի գաղափարների տարածման նպատակով` ս/թ հուլիս-սեպտեմբեր ամիսներին անցկացվելու են տարեցների հանրապետական խաղերը /նարդի, շախմատ, շաշկի, բասկետբոլի գնդակի նետում և դարթս մարզաձևերից/:  Խաղերին կարող են մասնակցել 63 տարեկանից բարձր տարեցները:...

Կոտայքի մարզում 10 մշակույթի տների կառռւցման և հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում 2019-2020 թթ. Կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակում

Կոտայքի մարզում 10 մշակույթի տների կառռւցման և հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում 2019-2020 թթ. Կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակում 14.02.2020

 Ինչպես արդեն հայտնել ենք, Կոտայքի մարզից ՀՀ կառավարություն է ներկայացվել 105 ծրագրային հայտ՝ 2020 թվականի սուբվենցիաների միջոցով մարզի համայնքներում իրականացնելու համար:  Այս տարի, մարզային իշխանությունների կողմից որպես համայնքներում կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդող կարևորագույն բաղադրիչ՝ առաջնահերթությունը տրվել է նաև մշակույթի տների կառուցմանն ու հիմնանորոգմանը:  Հատկանշական է, որ 2020 թվականին Կոտայքի մարզում մանկապարտեզաշինությունը շարունակվելու է՝...

Տեղի է ունեցել խորհրդակցություն Կոտայքի մարզի խոշոր բուժ.հաստատությունների տնօրենների և պաշտոնակատարների մասնակցությամբ

Տեղի է ունեցել խորհրդակցություն Կոտայքի մարզի խոշոր բուժ.հաստատությունների տնօրենների և պաշտոնակատարների մասնակցությամբ 13.02.2020

 Կոտայքի մարզպետն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզի խոշոր բուժ.հաստատությունների տնօրենների ու պաշտոնակատարների մասնակցությամբ:  Հանդիպման նպատակն էր քննարկել 2019 թվականին կատարված աշխատանքները, գույքագրել և վերհանել առկա խնդիրներն ու քարտեզագրել 2020 թվականի անելիքները:  Մինչ օրակարգային հարցերին անցնելը, մարզպետը ևս մեկ անգամ ԲԿ-երի տնօրեններին կոչ է արել ավելի հետևողական լինել ֆինանսական և կառավարչական բնույթի հարցերի նկատմամբ ու աշխատակազմից...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:23:07