Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Համայնքային անցուդարձից

06.08.2020

 Աշխատանքային հերթական օրը մեկնարկենք մեր համայնքներում իրականացվող բարեկարգման տարաբնույթ աշխատանքների ամփոփմամբ:

Եվ այսպես,

 Հրազդանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ Շառլ Ազնավուրի անվան զբոսայգու մուտքի աստիճաններն ու մանկական խաղահրապարակը նույնպես լուսավորված են:

 Բոլոր տեսակի մեքենաների մուտքը դեպի զբոսայգի արգելված է. տեղադրվել են արգելափակոցներ:Չարենցավանի զբաղվածության կենտրոնը «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրի շրջանակներում քաղաքի մի շարք փողոցներում իրականացնում է լուսավորության համակարգի հենասյուների ներկման աշխատանքներ։

 Չարենցավանի համայնքապետարանը հայտնում է նաև, որ բարեկարգման լայնածավալ աշխատանքներ են մեկնարկել նաև «Վերածնունդ» հուշահամալիրում։
Այստեղ այս և հաջորդ տարվա ընթացքում նախատեսվում է ամբողջությամբ վերականգնել լուսավորության և ոռոգման համակարգերը, էտել ծառերը, բարեկարգել քանդված սալահատակները, հենապատերը, շատրվանները։

 Հուշահամալիրի տարածքից արդեն իսկ հեռացվել են աղբակույտերը, ավելորդ խոտածածկույթները, ծառերի վնասված ճյուղերը։

  Մեղրաձոր համայնքի մանկապարտեզում ևս կատարվել են բարեկարգման աշխատանքներ. նախկին պողպատե ջեռուցման մարտկոցները փոխարինվել են նոր՝ խնայող և ժամանակակից մարտկոցներով, ինչպես նաև փոխվել է ներքին ջրամատակարարման ցանցը։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36