Նորություններ
Լրահոս

Վերին Պտղնիի մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են 25.09.2020
Վերին Պտղնի համայնքում լայն թափով ընթանում են մանկապարտեզի շենքի կառուցման աշխատանքները: Հիշեցնենք, որ Վերին Պտղնիում տասնյակ տարիներ շարունակ մանկապարտեզ չի գործել, և համայնքի փոքրիկները ստիպված են եղել հաճախել Աբովյանի մանկապարտեզներ: Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքում համայնքը վերջապես կունենա 2 խումբ նախատեսող լուսավոր, ընդարձակ և նորագույն լուծումներով համայնքային մանկապարտեզ՝ նախատեսված 30-35 փոքրիկների...

Հաստատվել են դպրոցներում կիրառվող սանիտարական կանոնները 25.09.2020
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հաստատվել են դպրոցներում կիրառվող սանիտարական կանոնները, որոնք սահմանում են կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանը ներկայացվող պահանջները և նախատեսված են հանրապետության տարածքում գործող հանրակրթական (բացառությամբ նախադպրոցական) ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար՝ անկախ սեփականության ձևից: Հաստատությունում դասամիջոցներին սովորողների տեղաշարժը կազմակերպվում է ուսուցչի կամ պատասխանատուի հսկողությամբ՝ համաձայն...

Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնն այս տարի անց է կացվելու մեր մարզում՝ Ձորաղբյուրում 25.09.2020
Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» ՀԿ-ն՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ, կազմակերպում է Գյուղական կյանքի և ավանդույթների 7-րդ փառատոնը, որն այս տարի անց է կացվելու Կոտայքի մարզի Ձորաղբյուր բնակավայրում՝ սեպտեմբերի 26-27-ին: Ինչպես նախորդ հինգ տարիներին, այս տարի ևս, փառատոնին կմասնակցեն ֆերմերային խմբեր և անհատ ֆերմերներ, կոոպերատիվներ, կանանց խմբեր և տեղական ձեռնարկատերեր ոչ միայն Հայաստանից, այլև արտերկրից: Նրանք...
Կոտայքի մարզպետարանը անթույլատրելի է համարում կրթական գործընթացում ծնողներից դրամահավաքության ցանկացած փորձ, առավել ևս՝ համավարակի պայմաններում: Նոր ուսումնական տարվան ընդառաջ Կոտայքի մարզային ենթակայության որոշ հանրակրթական հաստատություններում արձանագրված դրամամահավաքության (վարագույրի, մաքրող միջոցների գնման) դեպքերի առնչությամբ Կոտայքի մարզպետարան հասցեագրված դժգոհությունների և ահազանգերի հիման վրա իրականացված ուսումնասիրության արդյունքում որոշ դպրոցների տնօրենների նկատմամբ...

Համայնքային անցուդարձից 23.09.2020
Հրազդանի Վերին Աղբյուրակ թաղամաս տանող ճանապարհի վերջերս հիմնանորոգված հատվածում իրականացվել են գծանշման աշխատանքներ: Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Առինջ համայնքում ընթանում են ասֆալտապատման աշխատանքները: Կրկին սուբվենցիոն ծրագրի արդյունքում Նոր Գեղի համայնքում ավարտվել են Ց. Ղազարյան փողոցի 4-րդ նրբանցքի (Բանավան թաղամաս) հիմնանորոգման աշխատանքները: Ակունքի Զառ բնակավայրում 100 մետր խորությամբ գտնվող, շարքից դուրս եկած և մոտ 120 տնտեսության խմելու ջրով ապահովող...
Արարատի մարզում գործող «Արարատ Ֆրութս» գյուղմթերքի շուկայում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած «Բերքի տոն» միջոցառմանը մեր մարզին հատուկ բերք ու բարիքով մասնակցել է նաև Կոտայքը: Մարզը «Բերքի տոն»-ին ներկայացնելու համար Արարատում են եղել Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը: Առանձնահատուկ հարկ է նշել հատկապես Արամուս, Գառնի և Լեռնանիստ համայնքների դրսևորած...


