Նորություններ
Լրահոս

Համայնքային անցուդարձից 23.09.2020
Հրազդանի Վերին Աղբյուրակ թաղամաս տանող ճանապարհի վերջերս հիմնանորոգված հատվածում իրականացվել են գծանշման աշխատանքներ: Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Առինջ համայնքում ընթանում են ասֆալտապատման աշխատանքները: Կրկին սուբվենցիոն ծրագրի արդյունքում Նոր Գեղի համայնքում ավարտվել են Ց. Ղազարյան փողոցի 4-րդ նրբանցքի (Բանավան թաղամաս) հիմնանորոգման աշխատանքները: Ակունքի Զառ բնակավայրում 100 մետր խորությամբ գտնվող, շարքից դուրս եկած և մոտ 120 տնտեսության խմելու ջրով ապահովող...

Արարատի մարզում գործող «Արարատ Ֆրութս» գյուղմթերքի շուկայում սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած «Բերքի տոն» միջոցառմանը մեր մարզին հատուկ բերք ու բարիքով մասնակցել է նաև Կոտայքը: Մարզը «Բերքի տոն»-ին ներկայացնելու համար Արարատում են եղել Կոտայքի մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը: Առանձնահատուկ հարկ է նշել հատկապես Արամուս, Գառնի և Լեռնանիստ համայնքների դրսևորած...

Երևան-Սևան ճանապարհի՝ ձախակողմյան հատվածը՝ Չարենցավանից մինչև Հրազդան, ժամանակավորապես փակ կլինի 22.09.2020
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է‚ որ Մ-4‚ Երևան-Սևան-Իջևան ճանապարհի կմ 27+000-կմ 35+500 (ձախ կողմ) հատվածում (Չարենցավանից մինչև Հրազդան) իրականացվելու են միջին նորոգման աշխատանքներ, ինչի հետևանքով ձախակողմյան ճանապարհահատվածը սեպտեմբերի 23-ից մինչև հոկտեմբերի 5-ը փակ է լինելու երթևեկության համար: Ճանապարհի երթևեկությունը կազմակերպվելու է աջակողմյան հատվածով: Հայցում...

Քարաշամբն ունի համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար 22.09.2020
Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը համաձայն «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների, Քարաշամբ համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար է նշանակել Արշակ Հովհաննիսյանին՝ մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն։ Վերջինս այսօր ներկայացվել է Քարաշամբի համայնքապետարանի աշխատակազմին և ավագանու անդամներին: Հիշեցնենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Քարաշամբ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի...

Սիրելի՛ հայրենակիցներ, կոտայքցիներ, Շնորհավորում եմ մեզ բոլորիս՝ Անկախության 29-րդ տարեդարձի կապակցությամբ: 29 տարի առաջ հայ ժողովուրդը կարևորագույն և գիտակցված որոշում կայացրեց՝ ընտրելով անկախությունը՝ որպես Հայաստան պետության կայացման սկիզբն ազդարարող ուղի: Այդ ճանապարհին մեր անկախ պետությունը բազում փորձությունների է դիմակայել. այսօր ևս կանգնած է համաշխարհային լրջագույն մարտահրավերի առջև, սակայն համոզված եմ՝ այս անգամ ևս, մեր կամքն անկոտրում է, իսկ...

Համավարակի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետությանը աջակցելու նպատակով Ամերիկայի դեսպանատունը դեսպան Լին Թրեյսիի և Արտակարգ իրավիճակների նախարարության ու Առողջապահության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ նախօրեին իրականացրել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից հատկացված բժշկական պարագաների փոխանցման արարողություն: Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության ստորաբաժանմանը հատկացված արյան թթվածնի մոնիթորինգի պուլսօքսիմետրերը և...