Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզում ևս ակտիվ փուլում է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը

24.12.2020

Կոտայքի մարզում ևս ակտիվ փուլում է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի միջոցներով և համայնքների համաֆինանսավորմամբ։

 Ծրագրի երկրորդ բաղադրիչով նախատեսված է կառուցել Կոտայքի մայր ջրանցքի գլխամասային թունելի շրջանցող ջրատարը և վերականգնել Արզնի Շամիրամի մայր ջրանցքի առավել վթարային հատվածներ։ Նախատեսված ժամկետից շուտ ավարտվել են Կոտայքի մայր ջրանցքի գլխամասային թունելի շրջանցող ջրատարի աշխատանքները, իսկ Արզնի Շամիրամի մայր ջրանցքի առավել վթարային հատվածների նորոգման աշխատանքները նախատեսված է ավարտել մինչև 2021 թվականի ոռոգման շրջանի մեկնարկը։

  Նշենք, որ ծրագրի արդյունքում բավականին կխնայվեն ջրային կորուստները, իսկ բնականոն ընթանալու դեպքում այն շարունակական բնույթ կկրի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22