Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի դասասենյակների հին պատուհանները փոխարինվել են նոր ժամանակակից պատուհաններով

Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի դասասենյակների հին պատուհանները փոխարինվել են նոր ժամանակակից պատուհաններով 24.12.2020

Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի 2020 թվականի բյուջեի տնտեսված միջոցների հաշվին՝ շուրջ 4.900.000 դրամ, փոխվել են դասասենյակների պատուհանները: Տնտեսված միջոցներից ևս 1.700.000 դրամ ծախսվել է հաստատության արհեստանոցը կիսելու, վերանորոգելու և երկու նոր դասասենյակներ ունենալու համար, ինչն էլ կնպաստի դպրոցի ծանրաբեռնվածությունը թեթևացնելուն և դասապրոցեսն աստիճանաբար միայն առաջին հերթով կազմակերպելուն: Իսկ արդեն 2021-2022 թվականներին ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային...

Այս պահի դրությամբ մարզում փակ ճանապարհներ չկան

Այս պահի դրությամբ մարզում փակ ճանապարհներ չկան 24.12.2020

 Առատ ձյան տեղումներով պայմանավորված՝ ՀՀ Կոտայքի մարզում իրականացվել և շարունակվում են ճանապարհների ձնամաքրման, աղի և ավազի խառնուրդով մշակման աշխատանքները:  Այս պահի դրությամբ մարզում փակ ճանապարհներ չկան: Մարզային նշանակության ճանապարհները, ինչպես նաև մարզի տարածքով անցնող Երևան-Սևան մայրուղին անցանելի է:  Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են:  Վարորդներին խնդրում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:   Լուսանկարները՝ Հրազդանի համայնքապետարանի

Կոտայքի մարզում ևս ակտիվ փուլում է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը

Կոտայքի մարզում ևս ակտիվ փուլում է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը 24.12.2020

Կոտայքի մարզում ևս ակտիվ փուլում է Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը, որն իրականացվում է ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի միջոցներով և համայնքների համաֆինանսավորմամբ։  Ծրագրի երկրորդ բաղադրիչով նախատեսված է կառուցել Կոտայքի մայր ջրանցքի գլխամասային թունելի շրջանցող ջրատարը և վերականգնել Արզնի Շամիրամի մայր ջրանցքի առավել վթարային հատվածներ։ Նախատեսված ժամկետից շուտ ավարտվել են Կոտայքի մայր ջրանցքի գլխամասային թունելի շրջանցող ջրատարի աշխատանքները, իսկ Արզնի...

Կոտայքի մարզում ձյուն է տեղում

Կոտայքի մարզում ձյուն է տեղում 23.12.2020

 Դեկտեմբերի 23-ի ժամը 10:00-ի դրությամբ ձյուն է տեղում նաև Կոտայքի մարզում:  Մարզը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների կողմից Կոտայքի մարզային նշանակության ավտոճանապարհներին պարբերաբար իրականացվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:  Այս պահին մարզով անցնող միջպետական նշանակության Երևան-Սևան մայրուղու «Չայնիի ոլորաններ» կոչվող ճանապարհին կան դժվարանցանելի որոշ հատվածներ.աշխատանքներ են տարվում ճանապարհի նշված հատվածն անցանելի դարձնելու...

Հիմնանորոգվում է Գառնի-Լանջազատ ճանապարհը

Հիմնանորոգվում է Գառնի-Լանջազատ ճանապարհը 22.12.2020

Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Գառնի-Լանջազատ ճանապարհահատվածը: Շինարարական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: Ռազմավարական նշանակություն ունեցող, Կոտայքի և Արարատի մարզերն իրար կապող միակ կարճ ճանապարհն ընդհանուր 18 կմ է, որից 10 կմ-ն Արարատի մարզի տարածքում է, 8-ը՝ Կոտայքի: Այս ճանապարհի հիմնանորոգումը կարևոր նշանակություն կունենա նաև զբոսաշրջության զարգացման համար։ 

Քաղաքացիների ընդունելություն Կոտայքի մարզպետարանում

Քաղաքացիների ընդունելություն Կոտայքի մարզպետարանում 18.12.2020

Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն: Նախապես գրանցված շուրջ 13 քաղաքացու անձամբ ընդունել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը՝ անհատապես լսելով յուրաքանչյուրի բարձրաձայնած հարցը: Որոշ քաղաքացիների խնդիրներ տեղում լուծում են ստացել, մյուսներին տրվել են մանրամասն պարզաբանումներ ինչպես մարզպետի, այնպես էլ ընդունելությանը ներկա մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների մասնագետների կողմից: Ընդունելության ընթացքում եղել են նաև առաջարկներ, որոնք սիրով...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-13 10:31:46