Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Վերին Պտղնի համայնքում կառուցվել է նոր մանկապարտեզի շենք

19.01.2021

 Վերին Պտղնի համայնքում ավարտին են մոտեցել համայնքային մանկապարտեզի կառուցման աշխատանքները:

 Մանկապարտեզը կառուցվել է Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում:

 Ծրագրի արդյունքում հիմքից կառուցվել է նորագույն լուծումներով մանկարապտեզի շենք, որտեղ գործելու է 2 խումբ՝ նախատեսված շուրջ 60 փոքրիկների համար:

 Այժմ համայնքի կողմից անհրաժեշտ գույքի ձեռքբերման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որից հետո այն կհանձնվի շահագործման:

 Նշենք, որ Կառավարության 2019-2020 թ.թ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մարզի 6 համայնքներում ևս (Գեղաշեն, Արամուս, Ջրվեժ, Ակունքի Նոր Գյուղ բնակավայր, Քաղսի, Բալահովիտ) կառուցվում են նոր մանկապարտեզներ (Քաղսիում նախատեսված է մանկապարտեզի նոր մասնաշենք կառուցել): Մի քանի համայնքներում աշխատանքներն ավարտական, մյուսներում՝ փորձաքննական փուլերում են գտնվում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 18:13:16