Նորություններ
Լրահոս

Ակունք, Ջրվեժ համայնքների կարողությունների հզորացման համար ներդրվել է ևս 47 միլիոն դրամ 18.12.2020
ՏԿԵ նախարարության Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Ակունք և Ջրվեժ համայնքները ստացել են հերթական աջակցությունը։ Ակունք համայնքը ստացել է ինքնաթափ կամազ՝ 24 միլիոն դրամ արժողությամբ։ Ծրագրի շրջանակներում այսօրվա դրությամբ Ակունքին գյուղատնտեսական և կոմունալ սպասարկման տեխնիկա տրամադրելու համար ներդրվել է ընդհանուր 53 միլիոն 816 հազար դրամ։ Տեխնիկան օգտագործվելու է...

Կոտայքի մարզպետը ԿԳՄՍ նախարարության գերազանցության մեդալներ է հանձնել մարզի մեդալակիրներին 17.12.2020
Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն ընդունել և ՀՀ ԿԳՄՍ նախարարության գերազանցության մեդալներ է հանձնել ուսման մեջ գերազանց առաջադիմություն գրանցած մեր մարզի երկու երիտասարդների՝ Կապուտանի միջնակարգ դպրոցի շրջանավարտ, 17 ամյա Նավասարդ Հովհաննիսյանին և Պռոշյանի Պ. Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոցի շրջանավարտ, 18 ամյա Աշոտ Ղազարյանին: «Ձեր այսօրվա հաջողություններն առաջին հերթին մեր ազգի հաջողություններն են, և ես անձամբ ոգևորված եմ այդ ձեռքբերումներով, որովհետև մենք...

Բյուրեղավանում ավարտվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները 17.12.2020
Բյուրեղավան խոշորացված համայնքում ավարտվել են կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացված փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Ծրագրով նորոգվել ու ասֆալտապատվել են Բյուրեղավան քաղաքի և Նուռնուս գյուղի ավելի քան 6000 քմ տարածք ընդգրկող փողոցներ, բակային հատվածներ, նրբանցքներ և գերեզմանոց տանող ճանապարհներ, տեղադրվել են մայթերի եզրաքարեր: Շահած ծրագրի արժեքը 55․ 684․ 314 դրամ է, որից 45%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, 55%-ը՝...

Վթարային ջրանջատում Կոտայքի մարզում 15.12.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, այսօր՝ դեկտեմբերի 15-ին ժամը 10.00-20.00-ը կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի, Հրազդանի Վերին Աղբյուրակ թաղամասի, Արամուս համայնքի Վան ամառանոցային թաղամասի, Նուռնուսի ամառանոցային թաղամասի, Քաղսի, Բջնի, Սոլակ, Թեղենիք, Կարենիս, Զորավան, Կոտայք, Արզնի, Նոր Գյուղ, Քարաշամբ բնակավայրերի, Քարաշամբի ամառանոցային թաղամասի, Արգելի 4, 5, 6, 8, 9 փողոցների, 1-ին փողոց...

Հրազդանի ներհամայնքային ճանապարներին տեղադրվում են ժամանակակից լուսավորման համակարգեր 15.12.2020
Մարզկենտրոն Հրազդանում շարունակվում են գիշերային լուսավորության համակարգի արդիականացման աշխատանքները: Համայնքային միջոցներով Ջրառատ թաղամասի երկրորդական փողոցների լուսավորության նախկին համակարգերն արդեն փոխարինվել են էներգախնայող լեդ լուսատուներով: Գիշերային լուսավորությամբ ապահովված է նաև Հրազդան-Ծաղկաձոր շրջանաձև խաչմերուկի սկզբնամասից դեպի Հանքավան տանող ճանապարհի 1200 մետր հատված, որտեղ նախկինում լուսավորություն երբեք չի եղել: Աշխատանքները շարունակական...

Աբովյանի N2 հիմնական դպրոցում բացվել է գրադարան-ընթերցասրահ 14.12.2020
Աբովյանի N2 հիմնական դպրոցի տնօրինության և ուսուցիչների ջանքերով ու գործուն մասնակցությամբ վերանորոգվել, կահավորվել և իր հյուրընկալ դռներն է բացել դպրոցի գրադարան - ընթերցասրահը, որը ծառայելու է որպես նոր կրթամշակութային միջավայր, հանդիպումների ու քննարկումների հարթակ, մտքի, գաղափարի զարգացման կենտրոն, ուր կարող են աշխատել, ստեղծագործել, մտամարտել թե′ ուսուցիչները, թե′ աշակերտները և թե′ հյուրերը: Գրադարան-ընթերցասրահ հիմնելու գաղափարը տնօրենի...