Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Պռոշյանում կկառուցվի Հերոսների վերականգնողական քաղաք

23.04.2021

 Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում կկառուցվի Հերոսների վերականգնողական քաղաք:

 Քաղաքում հիմնվելու է հոգեբանական առողողջության կենտրոն, որի նպատակն է հիմնական բուժման մեթոդներին զուգահեռ ապահովել պատերազմում վիրավորում ստացած ազատամատիկների հոգեբանական, մտավոր և սոցիալական վերականգնումը:

 Հերոսների ընտանիքի անդամների, Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանի, Կոտայքի Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել Արքեպիսկոս Քարամյանի և այլոց մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ կենտրոնի հողի օրհնման, ՀՀ Ազգային Հերոս Վահագն Ասատրյանի և արցախյան հերոսամարտի նահատակ Վարդան Ամալյանի անվան հուշացուցանակների բացման, ինչպես նաև Վահագն Ասատրյանի անվան նախագծի առաջին շենքի հիմնարկեքի արարողությունը։
Արցախյան հերոսամարտի նահատակ Վարդան Ամալյանի անվան պուրակում ներկաները նաև կատարեցին ծառատունկ՝ ի հիշատակ Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների:

 Լրագրողների հետ զրույցում մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը շնորհակալություն է հայտնել նախագծի հեղինակներին և աջակից բոլոր կառույցներին.

 «Մենք միշտ պետք է կանգնենք մեր վիրավոր ազատամարտիկների կողքին, նրանք միշտ պետք է զգան պետության ուժը: Թե՛ տղաների առողջության վերականգնման առումով, թե՛ հոգեբանական խնդիրները հաղթահարելու, թե՛ հետագա կյանքում ինտեգրվելու համար մեր անելիքները շատ են: Դժվարին ժամանակներ ենք ապրում, բայց վստահ եմ, որ այս դժվարությունը ևս կկարողանանք հաղթահարել և ստեղծել ավելի հզոր, ավելի լավ Հայաստան»:

 Նախագծի հեղինակ Սուրեն Արեենցի ներկայացմամբ՝ «Հերոսների վերականգնողական քաղաք» նախագիծը բաղկացած է երեք փուլից: Կարճաժամկետ փուլում քաղաքում հիմնվելու է այգի՝ ջրվեժային համակարգով, բացօթյա վերականգնողական սարքավորումներով, մեղվապահության համար նախատեսված վայրով և այլն: Կառուցվող շենքում կլինեն կավագործության ու «Մերգելյան կարպետի» համատեղ խմբակ և հոգեբանական աշխատանքի գրասենյակ:

 Միջնաժամկետ փուլում կկառուցվի երկհարկանի 3 շենք: Տեղ է լինելու ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների համար, որտեղ տղաները կսովորեն, հոգեբանական կենտրոնի շենքն է լինելու, որտեղ մասնագետներ կպատրաստվեն:

 Ամենավերջում նպատակ կա 1000 քառակուսի մետր տարածքով երկհարկանի հոգեբանական վերականգնողական կենտրոն ունենալ։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22