Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Արգելում իրականացվում են մանկապարտեզի վերանորոգման և գույքի նորացման աշխատանքներ

Արգելում իրականացվում են մանկապարտեզի վերանորոգման և գույքի նորացման աշխատանքներ 26.08.2020

 Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում վերանորոգման և գույքի նորացման աշխատանքներ են մեկնարկել Արգել համայնքում:  Ներկայում նախադպրոցական հաստատության փայտյա հին դռներն ու պատուհանները փոխարինվում են ժամանակակից դռներով ու պատուհաններով:  Շահած ծրագրի արժեքը շուրջ 6,5 մլն դրամ է: 

Վերակառուցվում է Արագյուղի մշակույթի տունը, հիմնանորոգվում բակային հատվածը

Վերակառուցվում է Արագյուղի մշակույթի տունը, հիմնանորոգվում բակային հատվածը 26.08.2020

 Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Եղվարդի Արագյուղ բնակավայրում մեկնարկել են մշակույթի տան վերակառուցման և բակային հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Վերակառուցումից հետո այս բնակավայրում վերջապես կսկսի գործել նորագույն լուծումներով ժամանակակից կենտրոն՝ հագեցած մշակութային կյանքի աշխուժացմանը միտված բոլոր հնարավորություններով:  Շահած ծրագրի արժեքը շուրջ 140 մլն դրամ է, որից 30 %-ը պետական բյուջեի աջակցության չափն է, 70 %-ը՝ խոշորացված համայնքի...

Մարզկենտրոն Հրազդանում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհներ

Մարզկենտրոն Հրազդանում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհներ 25.08.2020

 Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում մարզկենտրոն Հրազդանում մեկնարկել են ներհամայնքային ճանապարհների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները:  Պետական բյուջեի աջակցությամբ այս պահին Հրազդան քաղաքում հիմնանորոգվում են երկար տարիներ որևէ ասֆալտապատման կամ վերանորոգման չենթարկված ընդհանուր շուրջ 3,6 կմ (22.600 քմ մակերեսով) ճանապարհահատվածներ, մասնավորապես, Միկրոշրջան թաղամասում՝ Պուրակային փողոցը, 5-րդ փողոցի առաջին նրբանցքը և միջթաղամասային...

«Արձագանք» ու «Անվերջության ժապավեն» քանդակների վերականգնման համար երրորդ մրցույթն է հայտարարվել

«Արձագանք» ու «Անվերջության ժապավեն» քանդակների վերականգնման համար երրորդ մրցույթն է հայտարարվել 25.08.2020

 Դեռ անցյալ տարեսկզբին Կոտայքի մարզային իշխանությունների ուշադրության կենտրոնում Կոտայքի մարզում՝ Երևան-Սևան մայրուղու հարևանությամբ վեր խոյացող երկու եզակի քանդակների վերականգնման անհրաժեշտությունն էր, որոնք թալանված և գործնականում ոչնչացված վիճակում են։  Խոսքը Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող՝ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» և Չարենցավանի հատվածում վեր խոյացող՝ Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակների մասին է, որոնց վերականգնման և հարակից...

Տեղի է ունեցել զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

Տեղի է ունեցել զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը 25.08.2020

 Քիչ առաջ Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել Կոտայքի մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետի պարտականությունները կատարող Առնակ Ավետիսյանը, ով նաև զորակոչային հանձնաժողովի նախագահն է:  Նիստին ներկա էին ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի տեղակալ, փոխգնդապետ Ս.Կարապետյանը, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի ռազմական ոստիկանության բաժնի պետ, փոխգնդապետ Վ. Հովհաննիսյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման...

Մեր քաղաքացիների ձայնը լսելի է

Մեր քաղաքացիների ձայնը լսելի է 25.08.2020

Օգոստոսի 24-ին SHAMSHYAN.com լրատվական կայքը «Արտակարգ իրավիճակ Կոտայքի մարզում․ մի ամբողջ գյուղ 3 օր է հոսանք չունի․ թեժ գծից ասում են՝ «օնլայն գրանցվեք»» վերտառությամբ հոդված է հրապարակել, որտեղ Կոտայքի մարզի Քասախ համայնքի բնակիչները ահազանգում են 3-4 օր գյուղում լույս չլինելու հանգամանքից: Քասախ համայնքի բնակիչների բարձրացրած խնդիրը գտնվում է Կոտայքի մարզպետարանի ուշադրության կենտրոնում: Հայտնում ենք, որ խնդիրը քննարկվել է Քասախ համայնքի էլեկտրամատակարարման...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22