Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Եղվարդի թիվ 1 ավագ դպրոցում բացվել է «Արմաթ» լաբորատորիա

23.04.2021

 Կոտայքի մարզի Եղվարդ խոշորացված համայնքի թիվ 1 ավագ դպրոցում բացվել է «Արմաթ» լաբորատորիա:

 Հերթական լաբորատորիայի բացման առիթով կազմակերպված միջոցառմանը ներկա էին Կոտայքի մարզպետի խորհրդական Սևակ Տիգրանյանը, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասսարջյանը, միության ներկայացուցիչներ, հյուրեր:

 Եղվարդի թիվ 1 դպրոցում ինժեներական լաբորատորիան հիմնադրվել է միասնական դրամահավաքի շնորհիվ, որը նախաձեռնել էր ԱՏՁՄ հանրային կապերի պատասխանատու, ծնունդով Եղվարդից Աննա Դանիելյանը։

 Ծրագրավորում, ռոբոտաշինություն, եռաչափ մոդելավորում: Սրանք ծրագրի փուլային առաջնահերթություններն են:

Նշենք, որ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) 2011թ.-ից սկսած նախաձեռնել և իրականացնում է «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման կրթական ծրագիրը:
Այս աշխատանոցներում 10-18 տարեկան երեխաները ինտերակտիվ արտադասարանական դասընթացների, հետաքրքիր մրցույթների, ինովացիոն ճամբարների միջոցով ծանոթանում են գիտությանը, տեխնոլոգիային, ինժեներությանը և մաթեմատիկային։ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում գործում են շուրջ 575 աշխատանոցներ, որոնց թիվը շարունակում է լրացվել:

 Նշենք, որ այս պահին Կոտայքի մարզում գործում են ավելի քան 30 «Արմաթ»  լաբորատորիաներ:

 Լուսանկարները՝ Մեդիամաքսի

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22