Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն 05.05.2021

Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելություն:  Սոցիալական, առողջապահական, կրթական, հողաշինական ոլորտին վերաբերող մի շարք հարցերով, ինչպես նաև զբաղվածության խնդիրներով նախապես հերթագրված ավելի քան 30 քաղաքացիների ընդունել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:  Որոշ հարցեր տեղում լուծվել են, մյուսներին տրվել են մանրամասն պարզաբանումներ: Բարձրաձայնված մի շարք խնդիրներ կքննարկվեն մարզպետարանի համապատասխան ոլորտները համակարգող...

121 միլիոն դրամի ներդրում`Ջրվեժ համայնքում

121 միլիոն դրամի ներդրում`Ջրվեժ համայնքում 03.05.2021

ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Ջրվեժ միավորված համայնքը 34 միլիոն դրամ արժողությամբ երեք հատ աղբատար մեքենա է ստացել։  Ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքի համաֆինանսավորմամբ։  Ջրվեժում սա առաջին ներդրումը չէ։ Նույն ծրագրով համայնքը ստացել է նաև 270 հատ երեք տեսակի աղբաման (58 հատը 360 լիտր, 66 հատը 606 լիտր և 146 հատը 770 լիտր...

Կոտայքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանին

Կոտայքի մարզպետն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանին 30.04.2021

  Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին և ՀՀ-ում ԲՀ դեսպանության խորհրդական Վյաչեսլավ Լիսուխանին:  Մարզպետը շնորհավորել է դեսպանին Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր հաջողություններ:  Դեսպանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին հյուրընկալելու համար, ինչպես նաև Կոտայքի և Բելառուսի մարզերի միջև բարեկամական...

Գառնիի տաճար և Գեղարդ վանական համալիր տանող ավտոմոբիլային ճանապարհի սողանքային գոտով հատվածը կվերականգնվի

Գառնիի տաճար և Գեղարդ վանական համալիր տանող ավտոմոբիլային ճանապարհի սողանքային գոտով հատվածը կվերականգնվի 30.04.2021

 «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ճանապարհային ակտիվների կառավարման դեպարտամենտի պետ Խորեն Գրիգորյանը, ճանապարհների շահագործման այլ պատասխանատուներ և ինժեներներ այսօր այցելել են Հ-3, Երևան-Գառնի-Գեղարդ հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ15.0 - կմ16.8 հատված, որն անցնում է սողանքային գոտով։  Մասնագետները տեղում քննարկել են 1.8 կմ այդ հատվածի անցանելիության ապահովման խնդիրը, շինաշխատանքների հետ առնչվող հարցեր։  Ճանապարհի սողանքային հատվածների...

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել Կոտայքի մարզպետարանում

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել Կոտայքի մարզպետարանում 28.04.2021

 Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել Կոտայքի մարզպետարանում:  Խորհդակցությանը մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը, Հրազդանի քաղաքապետ Սևակ Միքայելյանը, փոխմարզպետները, իրավապահ մարմինների մարզային վարչությունների ղեկավարները: Մարզպետ Մեսրոպյանն անդրադարձել է մարզի սոցիալ-տնտեսական...

Կոտայքի մարզում տնկվել է 13.000 ծառ

Կոտայքի մարզում տնկվել է 13.000 ծառ 25.04.2021

Կոտայքի մարզի գրեթե բոլոր համայնքներում այսօր իրականացվել է ծառատունկ։ «10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակներում մարզում ծառատունկին մասնակցել են նաև Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն ու Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։  Կոտայքի մարզում, ընդհանուր առմամբ, տնկվել է 13.000 ծառ։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-15 18:29:52