Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Դիլիջանում տեղի կունենա BuissUp Global Forum-ը

20.07.2021

 Սեպտեմբերի 7-13-ին Best Western Plus Dilijan հյուրանոցում տեղի կունենա BuissUp Global Forum-ը՝ իր շուրջը հավաքելով բիզնես մտածելակերպի տեր 200 հայազգի երիտասարդների աշխարհի տարբեր անկյուններից։

 Ֆորումը իրենից ներկայացնում է յոթօրյա ինտենսիվ դասընթաց, որը միտված է մասնակիցներին տրամադրել բիզնես կրթություն։

Նախատեսված է՝

✔Գաղափարի գնահատում և մոդելավորում
✔Մարքեթինգ և վաճառքներ
✔Ֆինանսների կառավարում
✔Գործարար հաղորդակցություն
✔ Փիթչինգ

Buissup Global Forum-ին կարող են մասնակցել

  1. 2-4 հոգանոց խմբեր, որոնց մասնակիցները կարող են լինել 18-30 տարեկան անձինք
  2. ազգությամբ հայ, աշխարհի ցանկացած կետում բնակվող երիտասարդներ
  3. հայերենին, ռուսերենին և անգլերենին տիրապետող երիտասարդներ (միջոցառումը անցկացվելու է հայերեն լեզվով, որոշ դասընթացներ կլինեն անգլերեն կամ ռուսերեն)
  4. թիմեր, որոնք ունեն հստակ բիզնես նախագիծ և, ֆինանսավորում ստանալու դեպքում, պատրաստ են իրագործել այն Հայաստանում:

 Հայտադիմումը լրացնելու վերջնաժամկետը 25.07.2021-ն է, իսկ լրացնելու համար անհրաժեշտ է անցնել shorturl.at/azOY7 հղմամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 18:51:28