Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կապիտալ ասֆալտապատվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 6 կմ երկարությամբ ճանապարհահատված

Կապիտալ ասֆալտապատվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք տանող հանրապետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 6 կմ երկարությամբ ճանապարհահատված 08.07.2021

 2021 թվականի պետական բյուջեով Կոտայքի մարզում նախատեսված ճանապարհաշինական ծրագրերի շրջանակում մեկնարկել են Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)- Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի շուրջ 6 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները:  Այս պահին իրականացվում են գոյություն ունեցող մայթերի, եզրաքարերի քանդման, ինչպես նաև հողային աշխատանքներ նոր մայթերի նախապատրաստման համար:  Ծրագրի շրջանակում մասնակի նորոգվելու են առկա երեք կամուրջները,...

Գեղաշենի մանկապարտեզի գույքի ձեռքբերման աշխատանքներն ընթացքի մեջ են

Գեղաշենի մանկապարտեզի գույքի ձեռքբերման աշխատանքներն ընթացքի մեջ են 06.07.2021

 Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2021 թվականի հաստատված սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքի մանկապարտեզի գույքի ձեռքբերման աշխատանքներն ընթացքի մեջ են:  Մանկապարտեզի գույքի մի մասն արդեն ստացված է: Ամբողջական ձեռբերումից անմիջապես հետո մանկապարտեզը կհանձնվի շահագործման:  Աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 40 / 60% համաֆինանսավորմամբ:  Գեղաշենում երբևէ մանկապարտեզ չի գործել:  Կրկին կառավարության սուբվենցիոն...

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է 05.07.2021

Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է։  Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեով, որից հետո հուլիսի 5-ը դարձել է պետական տոն։ ՀՀ Սահմանադրություն Գլուխ 1. Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Հոդված 3.1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Շնորհավորելով բոլորիս պետական ամենակարևոր տոներից մեկի կապակցությամբ՝ մաղթում եմ, որ կարողանանք պահպանել ու պաշտպանել մարդու՝ քաղաքացու...

Առինջում կառուցվում է համայնքային զբոսայգի

Առինջում կառուցվում է համայնքային զբոսայգի 05.07.2021

 Առինջ համայնքի բյուջեի միջոցներով (շուրջ 26 մլն դրամ) համայնքապետարանի հարակից տարածքում կառուցվում է զբոսայգի:  Ծրագրի շրջանակում կառուցվում են ճեմուղիներ, տաղավար, տեղադրվում են նստարաններ. շուրջ 2000 քմ տարածք էլ տրամադրվել է ֆուտբոլի մարզադաշտի կառուցման համար:  Զբոսայգու տարածքում կառուցվելու է նաև արցախյան վերջին պատերազմում զոհված 9 առինջեցիներին նվիրված հուշարձան:  Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել օգոստոսին: 

Ողջաբերդի սողանքային գոտու խնդիրը մարզպետարանի ուշադրության կենտրոնում է

Ողջաբերդի սողանքային գոտու խնդիրը մարզպետարանի ուշադրության կենտրոնում է 02.07.2021

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է Ողջաբերդ համայնքի բնակիչներին և լսել նրանց կարծիքն ու առաջարկությունները կառավարության նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է սողանքային գոտու բնակիչներին ֆինանսական փոխհատուցում տալ՝ բնակարանի ձեռքբերման վկայագիր տրամադրելու եղանակով։  Նախագծի համաձայն փուլային տարբերակով նախ 4-5-րդ աստիճանի վթարայնություն ունեցող 14 ընտանիքներ կստանան բնակարանների ձեռքբերման վկայագրեր, ապա մյուսները՝ ըստ վթարայնության աստիճանի:...

Հրազդանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումն է տեղի ունեցել

Հրազդանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումն է տեղի ունեցել 02.07.2021

 Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել Հրազդանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումը, որը վարել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը:  Քննարկմանը մասնակցել են Կոտայքի մարզպետարանի ոլորտը համակարգող ստորաբաժանումների մասնագետներ, Շրջակա միջավայրի նախարարության, ինչպես նաև Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Մեղրաձոր ազդակիր համայնքների ներկայացուցիչներ, ծրագրի փորձագետներ:  Ներկայացվել են...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-12-12 18:42:51