Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզում կհիմնվեն «Թումո» կենտրոններ և «Թումո» տուփեր

Կոտայքի մարզում կհիմնվեն «Թումո» կենտրոններ և «Թումո» տուփեր 02.03.2021

 Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այսօր ընդունել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին, կենտրոնի հաղորդակցման, միջոցառումների և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանին ու կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանին:  Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի ԿՄՍ վարչության պետ Արամ Խաչատրյանը:  Հանդիպման նպատակն էր քննարկել Կոտայքի մարզում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կրթական...

Քաղաքացիների հերթական ընդունելությունը Կոտայքի մարզպետարանում

Քաղաքացիների հերթական ընդունելությունը Կոտայքի մարզպետարանում 01.03.2021

 Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը:  Նախապես հերթագրված 16 քաղաքացու ընդունել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:  Քաղաքացիները դիմել են սոցիալական, կրթական ոլորտներին առնչվող հարցերով, ինչպես նաև զբաղվածության խնդիրներով:  Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ ինչպես մարզպետի, այնպես էլ ընդունելությանը ներկա մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների ղեկավարների կողմից տրվել են մանրամասն պարզաբանումներ: 

Կոտայքի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հրազդանի համայնքապետարանում

Կոտայքի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Հրազդանի համայնքապետարանում 26.02.2021

 Գերհագեցած աշխատանքային օրվա ավարտին Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը խորհրդակցություն է անցկացրել նաև Հրազդանի համայնքապետարանում՝ Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի, մարզպետարանի և համայնքապետարանի ստորաբաժանումների ղեկավարների և մասնագետների մասնակցությամբ: Քննարկվել են կատարված և առաջիկա անելիքները, առկա խնդիրները: Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի ներկայացմամբ՝ անցյալ տարի Կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կապիտալ ասֆալտապատվել է շուրջ 22.000 ք/մ...

Կոտայքի մարզպետն այցելել է Ծաղկաձոր համայնք

Կոտայքի մարզպետն այցելել է Ծաղկաձոր համայնք 26.02.2021

 Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն աշխատանքային այցով եղել է Ծաղկաձոր համայնքում, անցկացրել խորհրդակցություն՝ քննարկելով համայնքում ընթացող և առաջիկայում նախատեսված աշխատանքները, առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված քայլերը:  Խորհրդակցությունից հետո համայնքի ղեկավար Արթուր Հարությունյանի հետ մարզպետը շրջայց է կատարել մանկապարտեզում, ծանոթացել կորոնավիրուսային համավարակի պայմաններում կրթօջախի գործունեությանը: Պայմանավորված համավարակով՝ այս պահին մանկապարտեզ է հաճախում 71...

Կոտայքի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Եղվարդ համայնքում

Կոտայքի մարզպետն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Եղվարդ համայնքում 25.02.2021

ՀՀ Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ Եղվարդ խոշորացված համայնքում անցկացվել է խորհրդակցություն, որի ժամանակ ներկայացվել են համայնքում իրականացված և առաջիկայում նախատեսված աշխատանքները:  Խորհրդակցությանը ներկա են եղել Եղվարդի համայնքապետ Նորայր Սարգսյանը, մարզպետի խորհրդական Սևակ Տիգրանյանը, համայնքի վարչական շրջանների ղեկավարներն ու պաշտոնատար այլ անձինք:  Համայնքի ղեկավար Նորայր Սարգսյանի ներկայացմամբ՝ անցած տարի համայնքում իրականացվել է սուբվենցիոն 5 ծրագիր՝...

Կոտայքի մարզպետն այցելել է Կառավարության աջակցությամբ հիմնանորոգված Եղվարդի թիվ 2 մանկապարտեզ

Կոտայքի մարզպետն այցելել է Կառավարության աջակցությամբ հիմնանորոգված Եղվարդի թիվ 2 մանկապարտեզ 25.02.2021

 Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այցելել է Եղվարդ քաղաքի թիվ 2 մանկապարտեզ, որը հիմնանորոգվել և արդեն իսկ ամբողջությամբ կահավորվել է Կառավարության 2019թ. սուբվենցիոն ծրագրի շրջանակներում՝ պետություն-համայնք համաֆինանսավորմամբ:  Մանկապարտեզը նախատեսված է 10-12 խմբերի համար՝ շուրջ 220 երեխա: Տեղեկացնենք, որ այս կրթօջախը չի գործում՝ պայմանավորված բացառապես կորոնավիրուսային համավարակով, և այն իր իրական տերերին՝ երեխաներին, կհանձնվի առաջիկա ամիսների ընթացքում:  Ընթացիկ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-14 14:13:34