Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Արցախից տեղահանված անձանց առկա խնդիրները և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումներ»-ը ծրագրի շրջանակում քննարկում է տեղի ունեցել Կոտայքի մարզպետարանում

04.08.2021

Հայաստանի Մանկական զարգացման հիմնադրամի և «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի ազգային գրասենյակի հետ համագործակցությամբ և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսավորմամբ իրականացվող՝ «Արցախից տեղահանված անձանց առկա խնդիրները և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումներ» ծրագրի շրջանակում Կոտայքի մարզպետարանում կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում:

Քննարկմանը մասնակցում էին ՄԶՀ տնօրեն Լուսինե Սիմոնյանը, «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպության Հայստանյան գրասենյակի ծրագրի համակարգող Ինգա Հարությունյանը, ծրագրի փորձագետներ, ինչպես նաև մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ, մասնագետներ, համայնքապետարանների սոցիալական աշխատողներ և ՀԿ ներկայացուցիչներ:

 Բացման խոսքում ՄԶՀ տնօրեն Լուսինե Սիմոնյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները:

 Բանախոսները հանդիպման մասնակիցների հետ քննարկել են Արցախից տեղահանված անձանց առկա, Արցախում պատերազմից տուժած բնակչության սոցիալական պաշտպանության հիմնախնդիրները և համայնքային սոցիալական աշխատողների ու պետական կառույցների հետ համագործակցության հնարավոր մեխանիզմները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32