Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Առինջում կառուցվում է համայնքային զբոսայգի

Առինջում կառուցվում է համայնքային զբոսայգի 05.07.2021

 Առինջ համայնքի բյուջեի միջոցներով (շուրջ 26 մլն դրամ) համայնքապետարանի հարակից տարածքում կառուցվում է զբոսայգի:  Ծրագրի շրջանակում կառուցվում են ճեմուղիներ, տաղավար, տեղադրվում են նստարաններ. շուրջ 2000 քմ տարածք էլ տրամադրվել է ֆուտբոլի մարզադաշտի կառուցման համար:  Զբոսայգու տարածքում կառուցվելու է նաև արցախյան վերջին պատերազմում զոհված 9 առինջեցիներին նվիրված հուշարձան:  Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել օգոստոսին: 

Ողջաբերդի սողանքային գոտու խնդիրը մարզպետարանի ուշադրության կենտրոնում է

Ողջաբերդի սողանքային գոտու խնդիրը մարզպետարանի ուշադրության կենտրոնում է 02.07.2021

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն ընդունել է Ողջաբերդ համայնքի բնակիչներին և լսել նրանց կարծիքն ու առաջարկությունները կառավարության նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է սողանքային գոտու բնակիչներին ֆինանսական փոխհատուցում տալ՝ բնակարանի ձեռքբերման վկայագիր տրամադրելու եղանակով։  Նախագծի համաձայն փուլային տարբերակով նախ 4-5-րդ աստիճանի վթարայնություն ունեցող 14 ընտանիքներ կստանան բնակարանների ձեռքբերման վկայագրեր, ապա մյուսները՝ ըստ վթարայնության աստիճանի:...

Հրազդանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումն է տեղի ունեցել

Հրազդանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումն է տեղի ունեցել 02.07.2021

 Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել Հրազդանի ջրավազանային կառավարման պլանի նախագծի վերաբերյալ հանրային երկրորդ քննարկումը, որը վարել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը:  Քննարկմանը մասնակցել են Կոտայքի մարզպետարանի ոլորտը համակարգող ստորաբաժանումների մասնագետներ, Շրջակա միջավայրի նախարարության, ինչպես նաև Հրազդան, Չարենցավան, Եղվարդ, Մեղրաձոր ազդակիր համայնքների ներկայացուցիչներ, ծրագրի փորձագետներ:  Ներկայացվել են...

Գազաֆիկացվում է Առինջ համայնքի ևս մեկ փողոց

Գազաֆիկացվում է Առինջ համայնքի ևս մեկ փողոց 30.06.2021

 Կոտայքի մարզի Առինջ համայնքում ավարտին են մոտենում Ա թաղամասի 1-ին փողոցի գազաֆիկացման աշխատանքները:  Գազաֆիկացումն իրականացվում է համայնքի բյուջեի միջոցներով (շուրջ 8,7 մլն դրամ): 

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 29.06.2021

Մարզպետարանի բոլոր ստորաբաժանումների ղեկավարների, մարզպետի խորհրդականների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել գործակարգավարական խորհրդակցություն, որը վարել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:  Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ստորաբաժանումների կողմից իրականացված աշխատանքները, առաջիկա ծրագրերը, հընթացս հանդիպող խնդիրները:  Անդրադարձ է կատարվել համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման, կառավարության սուբվենցիոն ծրագրերի իրականացման, մարզային ենթակայությամբ...

Հայտարարություն

Հայտարարություն 29.06.2021

                       «ՀԻՄՆԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» Գյուղական բնակավայրերի դպրոցների, մանկապարտեզների ջրագծերի բարեկարգման ծրագրի կարիքների գնահատման հարցաշար Ուրախ ենք տեղեկացնել, որ ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը մեկնարկում է գյուղական բնակավայրերի դպրոցների և մանկապարտեզների ջրագծերի բարեկարգման համաֆինանսավորման մոդել ՝ ուղղված ՀՀ Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի և Արարատի մարզերի գյուղական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-17 17:38:21