Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Սուբվենցիոն 25 ծրագրերի շրջանակներում կապիտալ ասֆալտապատման և վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն 22 համայնքներում

Սուբվենցիոն 25 ծրագրերի շրջանակներում կապիտալ ասֆալտապատման և վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն 22 համայնքներում 13.08.2021

Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն 25 ծրագրերի շրջանակներում կապիտալ ասֆալտապատման և վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն 22 համայնքներում՝ Բյուրեղավանում, Առինջում, Ակունքում, Հրազդանում, Նոր Երզնկայում, Պռոշյանում, Աբովյանում, Ծաղկաձորում, Եղվարդում, Լեռնանիստում, Մեղրաձորում, Արամուսում, Արզնիում, Մայակովսկիում, Գետարգելում, Վերին Պտղնիում, Գառնիում, Պտղնիում, Քասախում, Կամարիսում: Նոր Գեղիում և Քանաքեռավանում փողոցների կառուցում կիրականացվի սալարկմամբ: 

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ 13.08.2021

Սիրելի՛ երիտասարդներ, ջերմորեն շնորհավորում եմ Երիտասարդության միջազգային օրվա կապակցությամբ: Երիտասարդությունը կյանքի չկրկնվող ժամանակաշրջանն է, այն թանկ ժամանակը, որն ուղղված է անձի ինքնաճանաչմանը, նպատակների իրագործմանը, հասարակության մեջ սեփական դերի հաստատմանը: Երիտասարդությունը նաև խենթությունների իրագործման ժամանակն է, այնպես որ ապրեք՝ վայելելով ձեր կյանքի յուրաքանչյուր պահն ու րոպեն՝ երբեք չվախենալով դժվարություններից ու միշտ պատրաստ գրավելու նպատակներին հասնելու ամենաբարձր...

Չարենցավանում կայացած միջոցառման ընթացքում գրանցվել է Դյուցազնագրքի միանգամից 5 ռեկորդ

Չարենցավանում կայացած միջոցառման ընթացքում գրանցվել է Դյուցազնագրքի միանգամից 5 ռեկորդ 12.08.2021

Սպորտի վարպետ, Գինեսի և Դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, ուժային եռամարտի Եվրասիայի չեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, Չարենցավան համայնքի բնակիչ Յուրի Սաքունցի նախաձեռնությամբ և համայնքապետարանի հետ համագործակցությամբ։ համայնքի կենտրոնական հրապարակում կայացել է մարզամշակութային միջոցառում՝ նվիրված Արցախյան երկրորդ պատերազմի բոլոր հերոսներին: Միջոցառման ընթացքում գրանցվել է Դյուցազնագրքի միանգամից 5 ռեկորդ Ռեկորդ-1 Զորիկ Պողոսյան- Ուժային...

Բյուրեղավանում հիմնանորոգվում է քաղաքային պոլիկլինիկայի շենքը, իսկ Ջրաբերում կառուցվում է օրվա կարգավորիչ ջրամբար

Բյուրեղավանում հիմնանորոգվում է քաղաքային պոլիկլինիկայի շենքը, իսկ Ջրաբերում կառուցվում է օրվա կարգավորիչ ջրամբար 11.08.2021

 Աշխատանքային հերթական այցի շրջանակում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Բյուրեղավան խոշորացված համայնքում էր: Մարզպետը խորհրդականի՝ Մհեր Գևորգյանի և Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի ուղեկցությամբ շրջել է Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկայի տարածքով, ծանոթացել կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների ընթացքին:  Քաղաքային պոլիկլինիկայի վարչական շենքի ամբողջ տարածքի, տանիքի ու բակի հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել էին դեռևս...

Աբովյանում ամբողջությամբ հիմնանորոգվում է 1,5 կմ երկարությամբ Հատիսի պողոտան

Աբովյանում ամբողջությամբ հիմնանորոգվում է 1,5 կմ երկարությամբ Հատիսի պողոտան 11.08.2021

 Համայնքային այցի շրջանակներում Կոտայքի մարզպետը եղել է նաև Աբովյան քաղաքում և համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի հետ շրջել համայնքի գլխավոր՝ Հատիսի պողոտայում, որը կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվում է:  Պետական բյուջեի աջակցությամբ կատարվում է շուրջ 1,5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի կապիտալ ասֆալտապատում, եզրաքարերի նորոգում և փոխարինում, ինչպես նաև ամբողջությամբ արդիականացվել է ճանապարհահատվածի ջրահեռացման համակարգը:...

Առինջում ասֆալտապատվում են ներհամայնքային փողոցներ, լուսավորվում են թաղամասեր

Առինջում ասֆալտապատվում են ներհամայնքային փողոցներ, լուսավորվում են թաղամասեր 11.08.2021

 Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն այցելել է նաև Առինջ համայնք և համայնքի ղեկավարի պաշտոնակատար Հայկ Մկրտչյանի ուղեկցությամբ ծանոթացել կառավարության սուբվենցիոն ծրագրերով, ինչպես նաև համայնքի միջոցներով իրականացվող ամենատարբեր աշխատանքներին:  2020 թվականի սուբվենցիայով, կառավարության և համայնքի համաֆինանսավորմամբ (45%-55%) իրականացվող ծրագրի շրջանակում ավարտվել են Առինջի ներհամայնային ճանապարհահատվածների ասֆալտապատման աշխատանքները: Ընդհանուր առմամբ, ասֆալտապատվել է շուրջ 4,3 կմ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-03-14 14:13:34